Go to full page →

Մարդուն տրված ընտ րության ազատությունը ՀՊ 20

Աստված մեր նախածնողներին որոշակի ցուցումներ էր տվել իմացության ծառի կապակցությամբ: Նրանք գիտեին սատանայի անկման ողջ պատմությունը, գիտեին, թե ինչպիսի վտանգի են ենթարկվում’ լսելով նրա խորհուրդները: Աստված նրանց չէր զրկել արգելված պտուղն ուտելու հնարավորությունից: Նա կամքի ազատություն էր շնորհել մարդկանց: Նրանք կարող էին հավատալ Իր խոսքին, ենթարկվել Իր պատվիրաններին և ապրել, կամ’ հավատալ սատանային, չհնազանդվել Իր խոսքին ու մեռնել: ՀՊ 20.4

Կարծես անհետ կորել էին քաղցր սերը, խաղաղությունը և երանությունը: Նման զգացում նրանք երբեք չէին ունեցել: Հետո, նրանք առաջին անգամ ուշադրություն դարձրեցին իրենց մեր- կությանը: Մինչ այդ նրանք հագուստ չունեին, սակայն լույսով էին պարուրված’ ինչպես երկնային հրեշտակները: Այժմ իրենց ծածկող այդ լույսն անհետացել էր: Որպեսզի ազատվեն կարիքի ու մերկության այդ զգացումից, նրանք սկսեցին մի բան փնտրել, որով հնարավոր լիներ ծածկել իրենց մերկությունը: Չէ՞ որ նրանք չէին կարող Աստծո և հրեշտակների աչքին երևալ առանց հագուստի: ՀՊ 20.5

Սատանան ցնծության մեջ էր: Հաջողությունը լիակատար էր: Նա գայթակղել էր կնոջը, մղել նրան չվստահելու Աստծուն, կասկածելու Նրա իմաստությանը: Նրա դրդմամբ կինը փորձել էր թափանցել Աստծո իմաստուն ծրագրերի մեջ: Եվ կնոջ միջոցով նա կարողացել էր Ադամին նույնպես կործանել, ով ի սեր Եվայի’ զանց էր առել Աստծո հրամանը և մեղանչել’ նրա հետ միասին: ՀՊ 21.1

Տերն այցելեց Ադամին ու Եվային, որ հայտնի նրանց իրենց անհնազանդության հետևանքների մասին: Լսելով Աստծո փառահեղ ձայնը’ նրանք փորձեցին թաքնվել Տիրոջ աչքից: Իրենց անմեղության ու սրբության օրերին նրանց համար բերկրանք էր Աստծուն հանդիպելը: «Եվ Եհովա Աստվածը կանչեց Ադամին, և ասաց նրան. Ո՞ւր ես, Եվ նա ասաց. Քո ձայնը լսեցի պարտեզում, և վախեցա, որովհետև ես մերկ էի, և թաքնվեցի: Ու ասաց. Ո՞վ ասաց քեզ, թե դու մերկ ես, արդյոք այն ծառից, որի համար քեզ պատվի- րեցի որ չուտես, կերա՞ր”: ՀՊ 21.2

Աստված այս հարցը տվեց ոչ թե տեղեկություն ստանալու համար, այլ այն բանի համար, որ մեղանչած զույգը համոզվի, որ մեղք է գործել: «Այդ ինչպե՞ս սկսեցիր ամոթ ու վախ զգալ»: Ադամն ընդունեց իր հանցանքը, բայց ոչ թե այն բանի համար, որ զղջում էր իր ահավոր անհնազանդության համար, այլ որպեսզի Աստծո վրա գցի մեղքը: «Այն կինը, որ ինձ տվեցիր, նա տվեց ինձ այդ ծառից, և ես կերա”: Հետո Տերը դիմեց կնոջը. «Սա ի՞նչ ես արել”: Կինը պատասխանեց. «Օձն ինձ խաբեց, և ես կերա»: ՀՊ 21.3