Go to full page →

Օրինա կին հա մա պա տաս խան ՀՊ 49

Երբ ավարտվեց խորանի կառուցումը, Մովսեսը ստուգեց ամբողջ աշխատանքը, համեմատեց այն օրինակի և Աստծուց ստացած ցուցումների հետ ու տեսավ, որ նրա բոլոր մասերը համապատասխանում են նմուշին, և օրհնեց ժողովրդին: ՀՊ 49.1

Աստված Մովսեսին տվել էր տապանակի ձևը՝ հատուկ ցուցումները տալով, թե ինչպես պատրաստի այն: Տապանակը պատրաստված էր այն բանի համար, որ նրա մեջ դրվեն այն քարե սալիկները, որոնց վրա Աստված Իր մատով փորագրել էր Տասը պատվիրանները: Ձևով այն արկղի նման էր և ներսից ու դրսից մաքուր ոսկով էր պատված: Գագաթի շուրջն այն ոսկե շրջանակներով էր զարդարված: Այս սրբազան արկղը ծածկված էր ձուլածո ոսկուց պատրաստած քավությամբ: Քավության երկու կողմում կանգնած էր մաքուր, ձուլածո ոսկուց պատրաստված մեկական քերովբե: Նրանց դեմքերն իրար էին ուղղված և ակնածանքով նայում էին ներքև’ դեպի քավությունը: Քերովբեները խորհրդանշում էին բոլոր երկնային հրեշտակներին, ովքեր հետաքրքրությամբ ու ակնածանքով նայում են երկնային սրբարանում’ տապանակի մեջ տեղադրված Աստծո օրենքին: Քերովբեները թևեր ունեին: Նրանց մի թևը դեպի վեր էր տարածված, իսկ մյուսը ծածկում էր նրանց մարմինը: Երկրային սրբարանի տապանակը երկնքում գտնվող իսկական տապանակի ճշգրիտ նմանօրինակն էր: Այնտեղ’ երկնային տապանակի կողքին կենդանի հրեշտակներ են կանգնած, յուրաքանչյուրը’ տապանակի մի կողմում: Իրենց թևերից մեկը նրանք տարածել են դեպի վեր’ ստվերածածկ անելով քավությունը, իսկ մյուսը ծալել են’ ծածկելով իրենց մարմինները՝ ի նշան ակնածանքի ու խոնարհության: ՀՊ 49.2

Երկրային տապանակի մեջ Մովսեսը պիտի քարե սալիկները տեղադրեր: Դրանք կոչվեցին վկայության սալեր, իսկ տապանա- կը’ վկայության տապանակ, քանի որ դրանք պարունակում էին Աստծո վկայությունը’ ամփոփված Տասը պատվիրաններում: ՀՊ 49.3