Go to full page →

ԳԼՈՒԽ 9 - ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀՊ 81

ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՊ 81

Աշակերտները հանգստանում էին շաբաթ օրը’ ողբալով իրենց սիրելի Տիրոջ մահը, իսկ Հիսուսը’ փառքի Արքան, պառկած էր գերեզմանում: Երբ մութն ընկավ, զինվորները տեղավորվեցին Փրկչի գերեզմանը հսկելու համար, իսկ անտեսանելի հրեշտակները ճախրում էին այդ սուրբ վայրի վերևում: Լույսը սկսվում էր բացվել, և երբ դեռ մթնշաղ էր, պահպանող հրեշտակները գիտեին, որ մոտ է Աստծո սիրասուն Որդու՜ իրենց թանկագին Հրամանատարի ազատման ժամանակը: Մինչ նրանք խորը հուզմունքով սպասում էին, որ Հի- սուսի հաղթանակի ժամը գա, երկնքից սրընթաց մի զորեղ հրեշտակ իջավ: Նրա դեմքը կայծակի նման էր, իսկ հագուստները՝ ձյան պես ճերմակ: Նրա լույսը ցրում էր խավարը նրա առաջից և ստիպում հաղթականորեն Հիսուսի մարմինը պահանջող չար հրեշտակներին սարսափով փախուստ տալ նրա պայծառությունից ու փառ- քից: Հրեշտակների խմբից մեկը, ով ականատես էր եղել Քրիստոսի նվաստացմանը և հսկում էր Նրա գերեզմանը, միացավ երկնային այս հրեշտակին և նրանք միասին իջան գերեզմանի մոտ: Երբ նրանք մոտեցան, երկիրը դողաց ու ցնցվեց, ու մեծ երկրաշարժ եղավ: ՀՊ 81.1

Սարսափը պատեց հռոմեական պահակագնդին: Ո՞ւր էր նրանց ուժը, որով կկարողանային պահել Հիսուսի մարմինը: Նրանք մոռացան իրենց պարտականությունը, կամ այն, որ աշակերտները կարող են գողանալ Հիսուսի մարմինը: Երբ հրեշտակների լույսը արևից ավելի պայծառ լուսավորեց շրջակայքը, հռոմեացի պահակախումբը մեռածի նման ընկավ գետնին: Հրեշտակներից մեկը այդ մեծ քարը հեռու գլորեց գերեզմանի մուտքից ու նստեց վրան: Մյուսը մտավ գերեզման ու Հիսուսի գլխից վեր առավ վարշամակը: ՀՊ 81.2