Go to full page →

Հանդիսավոր լուրը ՀՊ 111

Երբ Քրիստոսը մտավ երկնային սրբարանի Սրբությունների Սրբությունը, որպեսզի ի կատար ածի քավության եզրափակիչ փուլի աշխատանքը, Նա Իր ծառաներին ողորմության վերջին ուղերձը հղեց, վերջինը, որ պետք է տրվեր աշխարհին: Դա Հայտնություն 14-ում արձանագրված երրորդ հրեշտակի լուրն է: Այդ հայտարարությունից անմիջապես հետո մարգարեն տեսնում է մարդու Որդուն, որ գալիս է փառքով’ հավաքելու երկրի հունձքը: Մահկանացուներին երբևէ ուղղված ամենաահավոր սպառնալիքն է պարունակում երրորդ հրեշտակի պատգամը (Հայտնություն 14.9,12): Դա պիտի որ ահավոր մի մեղք լինի, որը Աստծո անողորմ ցասման պատճառ է դառնում: Մարդիկ չպետք է խավարում մնան այս կարևոր հարցում, աշխարհը պետք է զգուշացվի այս մեղքից՝ նախքան Աստծո դատաստանների այցելությունը, որպեսզի բոլորն իմանան, թե ինչո՞ւ են իրենք պատժվելու, և հնարավորություն ունենան պատժից խուսափել: ՀՊ 111.3

Մեծ պայքարի հետևանքով առաջանում է երկու հակադիր խմբավորում: Մեկը երկրպագություն է անում «գազանին և նրա պատկերին և դրոշմը ընդունում»՝ դրանով իսկ իր վրա բերելով երրորդ հրեշտակի նշած ահավոր դատաստանները: Մյուս խմբավո- րումը’ ի տարբերություն աշխարհի, պահում է «Աստծո պատվիրանները և Հիսուսի հավատը» (Հայտնություն 14.9,12): ՀՊ 112.1