Go to full page →

10 - ԵՐԵԽԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ ԸԵԳ 57

Vևփաևիբի դասփիարակիչ աyդեynıթյուևր վճոակաև ուժ է բարոı կամ չարի դեմ

Sերն Իր իմաստությամբ սահմանել է, որ ընտանիքը լինի տ ամենամեծ դաստիարակիչ ուժը։ Երեխայի կրթությունը պիտի սկսվի ընտանիքում։ Դա նրա առաջին դպրոցն է։ Այստեղ նա իր ծնող-դաստիարակների օգնությամբ պիտի ստանա ուշադրության, հնա-զանդության, հարգանքի, զսպվածության առաջին դասերը, որոնցով պիտի առաջնորդվի ամբողջ կյանքում։ ԸԵԳ 57.1

Ընտանիքի դաստիարակիչ ազդեցությունը շատ դեպքերում ունե-նում է գաղտնի, աստիճանական ներգործություն, բայց ճիշտ հունով ուղղելու դեպքում այն դառնում է հեռահար մի ուժ ճշմարտությունը հաստատելու ճանապարհին։ Եթե երեխան ընտանիքում չի ստանում իր դաստիարակությունը, ապա չարը կդաստիարակի նրան իր հա-յեցողությամբ։ Հետևապես, անհամեմատ կարևոր է ընտանիքի դպրո-ցը* ԸԵԳ 57.2

Ընտանիքն ընդունեք որպես դպրոց, որտեղ դուք պատ-րաստում եք ձեր երեխաներին՝ իրենց պարտականությունները կատարելու ընտանիքում և հասարակության մեջ։ ԸԵԳ 57.3

Այն ցավալի փաստը, որ գրեթե ամենուրեք մարդկանց շուրթերից խոստովանության ու ափսոսանքի բառեր են թռչում, վկայում է այն մասին, որ տնային դաստիարակությունն այսօր արհամարհված է։ Չկա գործունեության ավելի կարևոր դաշտ, քան այն, որը վստահված է ընտանիքի հիմնադիրներին ու ղեկավարներին։ Մարդկանց հանձ-նարարված ոչ մի ուրիշ գործ այդքան լուրջ, հեռահար հետևանքներ չի թողնում, որքան հայրերի ու մայրերի գործը։ ԸԵԳ 58.1

Ներկայիս երիտասարդությունն ու երեխաներն են որոշում հա-սարակության ապագան, և թե ինչպիսին կլինեն այդ երեխաները, կախված է ընտանիքից։ Համապատասխան դաստիարակության բացակայություն. ահա սա է հասարակության հիվանդությունների տառապանքների ու հանցագործությունների գլխավոր պատճառը։ Իսկ դրանք կարող են անեծք դառնալ հասարակության համար։ Եթե ընտանեկան կյանքը ճիշտ ձևով կազմակերպվի, երեխաները, դուրս գալով ծնողների խնամակալությունից, նախապատրաստված կլինեն կենցաղային հոգսերին և կյանքի վտանգներին, ինչպիսի փոփոխություն էլ որ կատարվի աշխարհում։ ԸԵԳ 58.2