Go to full page →

Քրիստոսին հեանելով՝ մասնակցում ենք խոնարհության արարողությանը, 30 Մայիս ԱԴ 159

Արդ, եթե ես Տերu և Վարդ ապետս, լվաgի ձեր ոտքերը, դուք էլ պեսıք է միմյանg ոտքերը լվանաք, որովՀետև ես ձեզ օրինակ տվի, որ, ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ անեք։ ՀովՀաննես 13.14,15: ԱԴ 159.1

Երբ աշակերտները մտան վերնատուն, նրանց սրտերը լի էին վրդովմունքով։ Հուդան տեղ զբաղեցրեց Քրիստոսի ձախ կող-մում, Հովհաննեսը՝ աջ։ Հուդան միշտ ձգտում էր գրավել ամենապատվա—վոր տեղը, իսկ այդպիսին համարվում էր անմիջապես Քրիստոսի կողքի տեղը։ ԱԴ 159.2

Գժտության ես մի առիթ ստեղծվեց։ Խնջույքների ժամանակ, ըստ սո-վորության, ծառան լվանում էր հյուրերի ոտքերը։ Դրա համար պատրաստ էր ամեն բան՝ սափnր, կոնք և սրբիչ, բայց ծառա չկար, և աշակերտներից որևէ մեկը պետք է կատարեր արարողությունը։ Հիսուսը միառժամանակ սպասեց, որպեսզի տեսներ, թե նրանք ինչպես են վարվելու։ Հետո Նա՝ աստվածային Ուսուցիչը, վեր կացավ սեղանից։ Հանելով վերնազգեստը, որ չխանգարի Իրեն, Նա վերցրեց սրբիչը և կապեց մեջքին։ «Եվ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մեջ և սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ»։ Սրանով Քրիստոսը արտահայտեց Իր սերը Իր աշակերտների նկատմամբ։ ԱԴ 159.3

Այս արարողությունների կատարումը իրականացումն է հետևյալ պատվերի. «Արդ, եթե ես՝ Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերր, դուք էյ պետք է միմյանց ոտքերը լվանաք։...»: Վիճաբանությունները հարթելու, մեզ վնաս հասցնողներին ներելու ինչպիսի՜ հնարավորություն է ներկայա-նում մեզ։ Սա այն ժամանակն է, երբ եղբայրները կարող են պարզելիրենց հարաբերությունները՝ հեռացնելով ամեն խոչընդոտ և ներելով միմյանց։ Թող թագավորի փոխադարձ ներումը։ Թող զոհասեղանի մոտ օտար կրակ չբերվի։ Թող չարություն և ատելություն չլինի նրանց հոգում, ովքեր հանդիպում են հաղորդության սեղանի շուրջ։ ԱԴ 159.4

Երբ այս արարողությունը անց է կացվում ճիշտ ձևով, Աստծո զավակ-ները սուրբ հարաբերությունների մեջ են մտնում՝ իրար օգնելով և միմյանց համար օրհնություն դառնալով։ ԱԴ 159.5