Go to full page →

Մեղքը կոչել իր իսկական անունով, 26 Հուլիս ԱԴ 218

Եվ Հեսուն Աքարին ասաg. Որդիu, ս, Հիմա Իսրայելի Sեր Ասածուն փառք տուր, և նրան խոստովանիր, և քո արածը Հիմա ինձ Հայտնիր, ինձանիg մի ծածկիր։ Հեսու 7. 19: ԱԴ 218.1

Աքարի պատմությունը լուրջ դաս է։ Այն սովորեցնում է, որ մեկ մարդու մեղքի պատճառով Աստծո դժգոհությունը մնում է որևէ ժողովրդի կամ ազգի վրա այնքան ժամանակ, մինչև որ հանցանքը հայտ-նաբերվում և պատժվում է։ Մեղքն իր էությամբ ապականող է։ Մեղքի բորոտությամբ վարակված մեկ մարդու միջոցով ախտը կարող է փո-խանցվել հազարավորներին։ Շատերը չեն համարձակվում դատապար-տել անօրինությունը, որպեսզի չկորցնեն իրենց պաշտոնը կամ չդադարեն ժողովրդականություն վայելելուց։ Իսկ ոմանք էլ մեղավորին հանդիմանելը անգթություն են համարում։ Աստծո ծառան... առանձնահատուկ պարտա-կանություն ունի՝ ներկայացնել Աստծո Խոսքը առանց վախի կամ աչա-ռության։ Նա պետք է մեղքը անվանի իր իսկական անունով։ ԱԴ 218.2

Աստծո սերը երբեք չի մղի մեղքը փոքրացնելուն, այն երբեք չի ծածկի կամ արդարացնի չխոստովանած սխալը։ Աքարը չափազանց ուշ հաս-կացավ, որ Աստծո օրենքը իր Հեղինակի մնան անփոփոխ է։ Այն վերաբե-րում է մեր բոլոր գործողություններին, մտքերին և զգացմունքներին։ Այն հետևում է մեզ և քննում ամեն արարքի գաղտնի դրդապատճառդ։ Մեղքը հանդուրժելու պատճառով մարդիկ թեթևամտորեն են վերաբերվում Աստծո օրենքին։ Շատերն իրենց հանցանքները թաքցնում են մարդկան-ցից և հույս են փայփայում, որ Աստված այնքան խիստ չի լինի, որ հիշի անօրինությունը։ Սակայն Նրա օրենքը ճշմարտության մեծ չափանիշ է, և կյանքի բոլոր երևույթները պիտի համեմատվեն նրա հետ այն օրը, երբ Աստված ամեն մի գործը բերելու է դատարան, ամեն գաղտնի բանի հետ՝ թե՜ բարի, թե չար։ Սրտի մաքրությունը կհանգեցնի կյանքի մաքրությանը։ Մեղքի բոլոր արդարացումները զուր են։ Ո՞վ կարող է պաշտպանել մե-ղավորին, երբ Աստված նրա դեմ է։ ԱԴ 218.3

Աշխարհը մեծ կարիք ունի այնպիսի մարդկանց, որոնց հնարավոր չէ գնել կամ ծախել, որոնք իրենց հոգու խորքում արդարամիտ և ազնիվ են, որոնք չեն վախենում մեղքը կոչել իր իսկական անունով, որոնց խիղճը հավատարիմ է պարտականությանը, որոնք կպաշտպանեն ճիշտը, թեկուզ երկինքը վայր ընկնի։ ԱԴ 218.4