Երբոր մարդու։ Որդnւն բարձրաgնեք, այն ժամանակ կիմանաք, թե ես եմ՝, և խնձանիg ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրը սովnրեgրեg ինձ, այն եմ խոսում. ՀովՀաննես 8.28: ԱԴ 228.1
Քրիստոսը պետք է բարձրացվի նրանց կողմից, ում Նա փրկել է՝ ամոթալի մահ կրելով խաչի վրա։ Նա, ով զգացել է Քրիստոսի շնորհի ուժը, պատմելու բան ունի։ Նա ձգտում է գործի դնել աշխատանքի այն մեթոդները, որոնցով կարոդ է տարածել Քրիստոսի Ավետարանը։ Մարդը, կարողություն ստանալով իմաստության մեծ աղբյուրից, դառնում է միջոց, գործուն միջնորդ, որի օգնությամբ Ավետարանն իր վերափոխիչ զորությամբ ներգործում է մտքի և սրտի վրա։ ԱԴ 228.2
Մեր բոլոր ուժերը պետք է օգտագործվեն Քրիստոսի համար։ Սա յուրաքանչյուրիս պարտքն է Աստծո նկատմամբ։ Քրիստոսի հետ հարա-բերության մեջ մտնելով՝ նորոգված մարդը պարզապես վերականգնում է այն կապը, որ պիտի ունենար Աստծո հետ։ Նա պարտականություններ ունի թե՜ ներկայում, թե՜ ապագայում։ Առաջին հերթին նա պարտական է իր երեխաներին և ամենամոտ հարազատներին։ Ոչինչ չի կարող արդա-րացնել անուշադրությունը ընտանիքի նկատմամբ։ ԱԴ 228.3
Որոշ ընտանիքներ տնային փոքր եկեղեցիներ ունեն։ Փոխադարձ սե-րը միավորում է սրտերը։ Ընտանիքի անդամների միաբանությունը գործ-նական աստվածապաշտության վերաբերյալ ամենաազդեցիկ քարոզն է։ Ծնողները, ընտանիքում բարեխղճորեն կատարելով իրենց պարտա-կանությունը՝ արգելելով, ուղղելով, խորհուրդ և ուղղություն տալով, (հայ-րը՝ որպես ընտանիքի քահանա, իսկ մայրը՝ որպես միսիոներ), անում են այն աշխատանքը, որը համապատասխանում է Աստծո կամքին։ Տնային պարտականությունները լիարժեք կատարելով՝ նրանք բազմապատկում են դրսում բարիք անելու ուժերը։ Նրանք դառնում են պատրաստի ուժ՝ եկեղեցում աշխատելու համար։ Իրենց փոքր հոտը խոհեմաբար ղեկա-վարելով, երեխաներին կապելով իրենց և Աստծուն՝ հայրերն ու մայրերը դառնում են Աստծո գործակիցները։ Նրանց տներում կանգնեցվում է խաչը։ Նրանք դառնում են վերին թագավորական ընտանիքի անդամները՝ երկնային Արքայի զավակները։ ԱԴ 228.4