Այլ սրանով պարծենա, ով որ պարծենում՝ է, թե Հասկանում՝ և ճանաչում՝է քնձ, որ ես եմ Sերը. Երեմիա 9. 24: ԱԴ 240.1
Սեփական արժանիքներով պարծենալը բոլորովին անտեղի է։ Կարգադրությունը ասում է, ոչ թե, որ նա, ով պարծենում է, պար-ծենա իրենով, այլ Աստծով։... Ուստի մարդիկ ոչ մի հիմք չունեն փառքը իրենց վերագրելու։ Յուրաքանչյուր օրհնությամբ, յուրաքանչյուր լավ հատկությամբ նրանք պարտական են Քրիստոսի շնորհին։ Ոչ ոք չպետք է մեծարի իրեն, համարելով, թե իմաստուն կամ արդար է։... ԱԴ 240.2
Նրանք, որոնք ամենախորը փորձառությունն ունեն Աստծո բաներում, ամենից ավելի հեռու են հպարտությունից և ինքնափառաբանումից։ Նրանք չափազանց համեստ կարծիքի են իրենց մասին և ամենավեհ պատկերացումները ունեն Քրիստոսի փառքի և կատարելության վերա-բերյալ։... Երբ մեր հայացքը հառենք երկնքին և հստակ պատկերացում ունենանք Քրիստոսի բնավորության մասին, ապա կմեծարենք Տեր Աստծուն մեր սրտերում։ ԱԴ 240.3
Երբ մարդը ծանոթանում է Փրկչի կյանքին, նա իր մեջ լուրջ թերու-թյուններ է հայտնաբերում։ Նրա տարբերությունը Քրիստոսից այնքան մեծ է, որ նա զգում է, որ իր կյանքը արմատական փոփոխությունների կա-րիք ունի։ Նա շարունակում է ուսումնասիրել՝ իր մեծ Օրինակին նմանվելու փափագով։ Նկատում է իր սիրելի Տիրոջ հայացքը, ոգին։ Նայելով... նա կերպարանափոխվում է նույն պատկերով։ ԱԴ 240.4
Մեր հայացքը Հիսոաից շեղելով չէ, որ ընդօրինակում ենք Նրա կյան-քը, այլ Նրա մասին խոսելով, Նրա կատարելության շուրջ խորհելով, ջա-նալով նրբացնել մեր ճաշակն ու վեհացնել բնավորությունը, փորձելով հա-վատի, սիրո և լուրջ, համառ ջանքերի միջոցով մոտենալ կատարյալ Օրի-նակին։ ճանաչելով Քրիստոսին՝ Նրա խոսքերը, սովորություններն ու խրատական դսաերը, մենք փոխ ենք առնում Նրա բնավորության առա-քինությունները, որը ուշադրությամբ ուսումնասիրել ենք և համակվում ենք այն ոգով, որով այդչափ զմայլվել ենք։ Հիսուսը դառնում է մեզ համար «բյուրերից գերազանց», Մեկը, որ «բոլորովին ցանկալիք է»։ ԱԴ 240.5