Իմ ոչխարներն իմ ձայնը լառմ են, և. ես ճանաչnւմ եմ նրանg և իմ ետևիg գալիս են ՀովՀաննես 10. 27: ԱԴ 252.1
Որքա՜ն սքանչելի է իմանալ, որ մենք ունենք մի հավատարիմ Ընկեր, Ով մեզ կօժտի ազնիվ ու վսեմ բնավորությամբ, որը պի-տանի կանի մեզ ընկերակցելու երկնային հրեշտակներին վերին սրահ-ներում։ Նա Իր բոլոր զավակների խնամակալն է։ Նրանք ունեն այնպիսի խաղաղություն, որը աշխարհը ոչ կարող է տալ, ոչ էլ վերցնել։ Երկնային գանձերի կորուստը նրանց չի դարձնում անհույս կամ անտուն... ԱԴ 252.2
Քրիստոսը նայում է աշխարհին, որը եռանդալից երկրավոր գանձեր է որոնում։ Նա տեսնում է շատերին, որոնք ջանադիր փորձեր են կատարում իրենց փափագած երկրավոր գանձը ձեռք բերելու համար, որը, նրանց կարծիքով, կբավարարի իրենց եսամոլական ընչաքաղցությունը, մինչդեռ դրա ետևից ընկած, անցնում են այն միակ ճանապարհի կողքով, որը տանում է դեպի ճշմարիտ հարստություն։ ԱԴ 252.3
Քրիստոսը՝ որպես իշխանություն ունեցող մի Անձ, դիմում է այդպի— սիներին՝ հրաւիրելով նրանց հետևելու Իրեն։ Նա առաջարկում է առաջ-նորդել նրանց դեպի այնպիսի հարստություն, որը անանցանելի է, ինչպես հավերժությունը։ Նա մատնացույց է անում անձնուրացության և զոհողու-թյան նեղ ճանապարհը։ Նրանք, ովքեր համառորեն առաջ գնան այս ուղիով, հաղթահարելով ամեն խոչընդոտ, կհասնեն փառաց երկիր։ Բարձ-րացնելով խաչը՝ նրանք կտեսնեն, որ խաչը բարձրացնում է իրենց, և, ի վերջո, նրանք ձեռք կբերեն անեղծ գանձը։ ԱԴ 252.4
Շատերը փորձում են ապահովություն գտնել երկրավոր հարստու-թյան մեջ։ Սակայն Քրիստոսը ջանում է հեռացնել նրանց աչքից տեսո-ղությանը խանգարող փոշու հատիկը, որպեսզի նրանք կարողանան տես-նել ամենագերազանց հավիտենական փառքի մեծությունը։ Նրանք պատրանքը շփոթում են իրականության հետ և չեն տեսնում հավերժական աշխարհի փառքը։ Քրիստոսը կոչ է անում նրանց նայել ներկայից այն կողմ՝ իրենց տեսադաշտի մեջ ներառելով հավիտենականությունը։ ԱԴ 252.5
Մենք պետք է վերցնենք խաչը և հետևենք Քրիստոսին։ Խաչը բարձ-րացնողները կզգան, որ այն իր հերթին բարձրացնում է իրենց՝ նրանց ամ-րություն և քաջություն շնորհելով և մատնացույց անելով Աստծո Գառին, որ վեր է առնում աշխարհի մեղքը։ ԱԴ 252.6