Go to full page →

Քրիստոնեական ընաանիքի հեռահաս ազդեցnւթունը, 8 Սեպտեմբեր ԱԴ 264

Ով Աստված, դու սովորեցրիր ինձ իմ մանկությունից, և մինչև Հիմա պատմում եմ քո Հրաշքները։ Սաղմոս 71. 17: ԱԴ 264.1

Ընտանիքում դրսևորած բնավորությունը, առանձնահատ-կությունները, բնավորությունը ձևավորող սովորությունները երևան կգան կյանքում մարդկանց հետ ունեցած բոլոր հարաբերություն-ներում։ Ձևավորված հակումները ծնում են նույնատիպ մտքեր, խոսքեր, գործեր։ ԱԴ 264.2

Ընտանիքի առաքելությունը չի սահմանափակվում նրա անդամներով։ Քրիստոնեական տունը պետք է փնի պատկերավոր օրինակ, որ ցույց է տափս կյանքի ճիշտ սկզբունքների գերազանցությունը։ Նման լուսաբանումը դրական ուժ կլինի աշխարհում։ Իսկական ընտանիքի ազ-դեցությունը ցանկացած քարոզից ավելի զորեղ է։ Նման ընտանիքներից դուրս եկած երիտասարդները փոխանցում են ուրիշներին իրենց սովորած դասերը։ Կյանքի ավելի ազնիվ սկզբունքները ներմուծվում են այլ ընտա-նիքներ և հասարակության մեջ վեհացնող ազդեցություն են գործում։ ԱԴ 264.3

Այն ընտանիքը, որի անդամները սիրալիր, քաղաքավարի քրիստոն-յաներ են, հեռահաս բարի ազդեցություն է գործում։ Մյուս ընտանիքները կնկատեն այն արդյունքները, որին նա հասել է, և կհետևեն նրա օրինա-կին՝ իրենք էլ իրենց հերթին պաշտպանվելով սատանայական ազդեցու-թյուններից։ Աստծո հրեշտակները հաճախ են այցելում այն տները, ուր իշխում է Աստծո կամքը։ Աստվածային շնորհի ուժի ներքո նման տունը դառնում է հանգստի վայր հոգնած և ուժասպառ պանդուխտների համար։ Արթուն հսկողությամբ՝ «ես»—ին թույլ չի տրվում պաշտպանել իր իրա-վունքները։ Ձևավորվում են ճիշտ սովորություններ։ ճանաչվում են այլոց իրավունքները։ Հավատը, որ գործում է սիրով և մաքրում հոգին, ղեկավա-րում է ողջ ընտանիքը։ Այսպիսի տան սուրբ ազդեցությամբ Աստծո խոսքում ներկայացված եղբայրության սկզբունքները ավելի լայնորեն են ճանաչվում և պահվում։ ԱԴ 264.4

Քրիստոսի կյանքը օրինակ է մեզ համար։ Միայն գթության հրեշտակ-ների նման ուրիշներին ծառայելով է, որ մարդը սերտորեն կապվում է Աստծուն։ Քրիստոնեության էությունը ընտանիքներին և հասարակության անդամներին երջանկացնելու մեջ է։ ԱԴ 264.5