Go to full page →

Հավտտի պաշապաններ, 19 Սեպտեմբեր ԱԴ 275

Հարկ եղավ ինձ որ գրեմ՝ ձեզ և Հորդորեմ, որ մրցեք սրբերին մի անգամ ավանդված Հավատով։ Հուդա 3: ԱԴ 275.1

Հանցագործությունն իր բոլոր տեսակներով աճում է աշխարհում, և երկիրը պղծված է իր բնակիչների պատճառով։ Աստծո հավի-տենական ծրագրերը շուտով պիտի իրականանան, ամեն բանի վերջը մոտ է։ Մա մի ժամանակ է, երբ նրանք, ովքեր գիտեն Աստծո ճշմարտու-թյունը, պետք է կանգնեն էմմանուել Իշխանի արյունոտ դրոշի տակ։ Նրանք պետք է հանդես գան որպես մի անգամ սրբերին ավանդված հա-վատի պաշտպաններ։ Նրանք պիտի ցույց տան աշխարհին, թե ինչ է նշանակում պահել Աստծո պատվիրանները և ունենեալ Հիսուսի հավա-տը։ Նրանց լույսը պետք է վառ, ուժեղ ճառագայթներ գցի խավարում քայ-լողների ճանապարհի վրա։ Քրիստոսի զինվորները պիտի սատար լինեն միմյանց՝ հավատարիմ լինելով ճշմարտությանը և պաշտպանելով Եհո—վայի օրենքը։ ԱԴ 275.2

Նրանք, որոնք հեռանում են Աստծո պարզ պատվիրաններից, կօժան-դակեն մոլորությանը և դուրս կգան Քրիստոսի զինվորների դեմ։ Ընդ-դիմանալով Աստծո ճշմարտոթյանը և բռնի կերպով խղճին պարտագրելով մոլորությունը՝ նրանք ցույց կտան, թե ով է իրենց առաջնորդը։ Հասել է ժամը, երբ պետք է վճռականորեն կանգնել ճշմարտության կողմը, և քանի որ Աստված յուրաքանչյուրին օժտել է իր չափով ազդեցություն գործելու հնարավորությամբ, այդ ունակությունը պետք է օգտագործվի ի փառս Աստծո ե ի բարօրություն իր ընկերների։ Ներկա ժամանակում Աստծո հավատարիմ տնտեսներից և ոչ մեկը պարապ չի լինի և չի բավարարվի միայն իր համար ապրելով։ Քրիստոսի հետ հաղորդակցվողները կգիտակցեն, որ ամենուրեք կան անձինք, որոնք կարող են օգուտ ստանսդ իրենց օգնությունից, օրինակից և ազդեցությունից։ Նրանք կգիտակցեն, որ կարող են լինել գործիչներ, ում միջոցով Քրիստոսը կգործի՝ փրկելու համար նրանց, հանուն որոնց մեռել է։ Այդպիսին պետք է լինի նրանց կյանքը, ովքեր ասում են, թե հավատում են երրորդ հրեշտակի պատգա-մին։ Երիտասարդ ու ծեր պետք է Քրիստոսի կրոնի հարուստ, ուրախ, առատ փորձառությունն ունենան։ ԱԴ 275.3