Go to full page →

Նա շնորհում է Հոգու պաուղը, 26 Հունվար ԱԴ 30

ՈրովՀեւոև Հոդու պտուղը ամէն բարուՒժյունով Է, Ւժյունով, և ՃշմարտուՒժյունnվ: Եıիէսաgիս 5. 9: ԱԴ 30.1

Իվիճակի’ ենք արդյոք սեփական ջանքերով այնպես ձեափոխել մեր կյանքն ու բնավորությունը, որ կարողանանք մուտք գործել փառաց երկիր։ Ո’ չ, երբեք։ Ամեն ակնթարթ կախում ունենք Աստծո Հոգուց, որ ներգործում է մեր ե մեր երեխաների վրա։ ԱԴ 30.2

Եթե ծնողները ցանկանում են, որ իրենց ընտանիքներում տեղի ունե-նա բարեփոխություն, թող ամբողջապես նվիրվեն Աստծուն, և Տերը ճա-նապարհներ ու միջոցներ կնախապատրաստի այդ փափագն իրա-կանացնելու համար։ ԱԴ 30.3

Ձեր ցավակից Փրկիչը սիրով ու կարեկցանքով լի հայացքով հետևում է ձեզ՝ պատրաստ լսելու ձեր աղոթքներն ու անհրաժեշտ օգնություն ցույց տալու աշխատանքում։ Քրիստոնեական բնավորության հատկանիշներն են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, հավատ, ողորմածություն։ Այս մեծարժեք շնորհները Հոգու պտուղներ են։ Նրանք քրիստոնյայի պսակն ու վահանն են... Ոչինչ չի կարող ավելի մեծ գոհունակություն, բավարարվածություն պատճառել։ ԱԴ 30.4

Քրիստոսի Հոգին ընդունելով՝ կաճեք ու պտուղ կբերեք։ Ձեր բնավո-րության մեջ կհասունանան Հոգու շնորհները։ Ձեր հավատը կաճի, հա-մոզմունքները կխորանան, սերը կատարյալ կդառնա։ Ավելի ու ավելի կարտացոլեք Քրիստոսի պատկերը այն ամենում, ինչ մաքուր է, ազնիվ ու հաճելի... ԱԴ 30.5

Այս պտուղը երբեք չի փչանա, այլ իր տեսակի պես բերք կտա հա-վիտենական կյանքի համար։ ԱԴ 30.6

«Երբ որ պտուղը տա, շուտով կուղարկի մանգաղը, որովհետև հունձքը հասել է»։ Քրիստոսն անհամբեր սպասում է Իր իսկ դրսևորմանը Իր եկեղեցում։ Երբ Քրիստոսի բնավորությունը կատարելապես արտացոլվի Իր ժողովրդի մեջ, Նա կգա ընդունելու նրան որպես Իր սեփականություն։ ԱԴ 30.7