Go to full page →

Աշխարհի առաջ արտացոլում ենք Քրիստոսին, 16 Հոկտեմբեր ԱԴ 303

Ես նրանցում, և դու ինձսնում, որ կատարյալ լինենք միությnւնում՝, որպեսզի աշխարՀը գիտենա, թե գոլ ուղարկեցիր ինձ և սիրեցիր նրանg ինչպես ինձ սիրեցիր։ ՀովՀաննես 17. 23: ԱԴ 303.1

Հիսուսը Հորն ուղղված Իր միջնորդական աղոթքում ասում է, որ կատարելէ այն պայմանները, որոնք պարտավորեցնում էին Հորը՝ իրագործել ընկած մարդու վերաբերյալ երկնքում կնքած պայմանագրի Իր մասը։ Նա հայտարարում է, որ փառավորւ1ած է Իրեն հավատացողների կողմից։ Եկեղեցին պետք է Նրա անունով փառավոր կատարելության հասցնի այն գործը, որ Նա սկսել է, և երբ այդ եկեղեցին վերջնականապես փրկագնվի ե հայտնւ|ի Աստծո դրախտում, Նա «Իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնի և կշտանա»։ Ողջ հավերժության ընթացքում փրկա-գնված բազմությունը կլինի Նրա մեծագույն փառքը։ ԱԴ 303.2

«Մենք բոլորս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ, նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգով»։ Մենք պետք է միշտ Տիրոջը նայենք։ Այդպես վարվողները Ենովքի նման քայլում են Աստծո հետ և իրենց համար աննկատելիորեն դառնում են նույնական Հոր և Որդու հետ։ Օրեցօր մտքում և սրտում փոփոխություն է կատարվում, և բնածին հակումներն ու ճանապարհները վերափոխվում են Աստծո ճանապարհների և Հոգու նմանությամբ։ Նրանց հոգևոր գիտելիքներն ավելանում են, և նրանք աճում են մինչև Հիսուս Քրիստոսով մարդու կատարյալ հասակը։ Նրանք աշխարհի առաջ արտացոլում են Քրիստոսի բնավորությունը և մնալով Նրանում, իսկ Նա՝ իրենցում, կատարում են այն առաքելությունը, որի համար կանչվելեն՝ 1ինել Աստծո զավակներ, և դառնում են աշխարհի լույսը, մի քաղաք, որ կանգնած է լեռան վրա, չի կարող թաքնվել։ «ճրագը չեն վառում և գրվանի տակ դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տափս բոլոր նրանց, որ տան մեջ են»։ Երկնային լուսավորում ստացածներից ճառագում են Արդարության Արեգակի վառ շողերը։ ԱԴ 303.3