Go to full page →

Ողորմածները ողորմություն կգտնեն. 25 Հոկտեմբեր ԱԴ 312

Երանի ողորմածներին, որովՀետև. նրանք ողորմություն կգտնեն։ Մատթեոս 5. 7: ԱԴ 312.1

Մարդու սիրտն ի ծնե սառը, դժկամ և չսիրող Է։ Երբ որևէ մեկը ողորմության և ներողամտության ոգի է դրսևորում, դա ոչ թե իր, այլ նրա սրտի վրա ներգործող Սուրբ Հոգու ազդեցության շնորհիվ է։ Մենք սիրում ենք, «որովհետև առաջինը նա սիրեց մեզ»։ ԱԴ 312.2

Աստված Ինքն է ամենայն գթասրտության ադբյուրը։ Նրա անունը «ողորմած և գթած» է։ Նրա վերաբերմունքը մեր հանդեպ պայմանավոր-ված չէ մեր արժանիքներով։ Նա չի հարցնում՝ արժանի՞ ենք արդյոք Իր սիրուն, այլ պարուրում է մեզ այդ սիրո առատությամբ, որպեսզի մեզ ար-ժանի դարձնի։ Նա ոխակալ չէ։ Նա ձգտում է ոչ թե պատժել, այլ փրկել։ Անգամ այն խստությունը, որ Նա ցուցաբերում է Իր նախախնամության միջոցով, մոլորյալին փրկելու համար է։ Նա սաստիկ տենչում է փարատե-լու մարդկանց վշտերը։ Բոլոր նրանք, որոնց սիրտը ներդաշնակ է Անսահ-ման Սիրո սրտին, կձգտեն ուղղվել, ոչ թե դատապարտել։ Հոգում բնակվող Քրիստոսը մի աղբյուր է, որը երբեք չի չորանում։ Այնտեղ, ուր Նա բնակվում է, բարի գործերի հեղեղ է գոյանում։ ԱԴ 312.3

Ի հակադրություն կարիքի և մեղքի մոլորյալ, փորձվող, թշվառ զոհերի խնդրանքի՝ քրիստոնյան չի մտածում. «Իսկ նրանք արժանի՞ են», այլ մտածում է. «Ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց»։ Ամենաթշվառների, ամե— նասաորացածների մեջ նա տեսնում է նրանց, որոնց փրկության համար Քրիստոսը տվել է Իր կյանքը։ Ողորմածները նրանք են, ովքեր կարեկցանք են ցուցաբերում աղքատի, տառապյալի և հարստահարվողի նկատմամբ։ ԱԴ 312.4

Նա, ով իր կյանքը նվիրում է Աստծուն՝ ծառայելով Նրա զավակներին, միանում է Նրան, Ում տնօրինության տակ են տիեզերքի ողջ պաշարները։ Նրա կյանքը անփոփոխ խոստումների ոսկե շղթայով կապված է Աստծո կյանքի հետ, ու տառապանքի և կարիքի պահին Տերը նրան հուսախաբ չի անի։ «Իմ Աստվածը կլցնի ձեր կարիքները իր հարստության չափով՝ փառքով Քրիստոս Հիսուսում»։ Եվ վերջին կարիքի ժամին ողորմածները ապաստան կգտնեն կարեկից Փրկչի ողորմության մեջ և կընդունվեն հավիտենական բնակարանները։ ԱԴ 312.5