Go to full page →

Մենք իշխանություն ունենք ազգերի վրա, 25 Դեկտեմբեր ԱԴ 375

Եվ ով Հաղթի ու իմ՝գnրծերը պաՀի մինչև վերջ, նրան իշխանnւթյուն պիտի տամ՝ազգերի վրա։ Հայտնություն 2 .2 6: ԱԴ 375.1

Տերն Ինքն է խոստացել Իր աշակերտներին. «Եթե գնամ ն ձեզ հա-մար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ»։ Կարեկից Փրկիչն էր, որ, կանխատեսելով Իր հետևորդների միայնակու-թյունն ու վիշտը, հանձնարարեց հրեշտակներին մխիթարել նրանց՝ հավաս-տիացնելով, որ Ինքն անձամբ դարձյալ գալու է ճիշտ այնպես, ինչպես գնաց երկինք։ Երբ աշակերտները կանգնած ակնապիշ նայում էին դեպի վեր, որպեսզի վերջին անգամ տեսնեին Նրան, ում սիրում էին, նրանց ուշադրությունը գրավեց հետևյալ խոսքերը. «Ով գալիլեացիներ, ինչու՞ կանգնել նայում եք երկնքին, այս Հիսուuը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս»։ Հրեշտակների լուրը նոր հույսով լցրեց նրանց։ Աշակերտները «մեծ ուրախությամբ վերա-դարձան Երուսաղեմ։ Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնա-բանում էին Աստծուն»։ Նրանք ուրախանում էին ոչ թե նրա համար, որ Հի-սուuը բաժանվել էր իրենցից, ու իրենք մնացել էին պայքարելու աշխարհի նեղությունների և փորձությունների դեմ, այլ նրա համար, որ հրեշտակը հավաստիացրեց իրենց, որ Նա դարձյալ կգա։ ԱԴ 375.2

Քրիստոսի գալստյան հռչակումն այժմ պետք է փնի մեծ ուրախության ավետում ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ, երբ հրեշտակներն այդ լուրը հայտնեցին Բեթլեհեմի հովիվներին։ Նրանք, ովքեր իսկապես սիրում են Փրկչին, չեն կարող ցնծագին չողջունել Աստծո Խոսքի վրա հիմնված այն ավետիսը, ըստ որի Նա, ում վրա կենտրոնացած են հավիտենական կյանքի իրենց հույսերը, կրկին գալու է՝ այս անգամ ոչ թե անարգվելու, արհամարհվելու և մերժվելու, ինչպես եղավ առաջին գալստյան ժամանակ, այլ գալու է զորությամբ և փառքով՝ Իր ժողովրդին փրկելու համար։ Ավետարանը պետք է ընթանա նվաճումից նվաճում, հաղթանակից հաղթանակ։ «Ողջ երկնքի տակ եղած թագավորությունների մեծությունը պիտի տրվի Բարձրյալի սուրբերի ժողովրդին», և նրանք առնելու են թագավորությունը և ժառանգելու են թագավորութունը մինչև հավիտյան և մինչև հավիտյանս հավիտենից»։ ԱԴ 375.3