Go to full page →

Մենք ժառանգելու ենք ամեն ինչ, 31 Դեկտեմբեր ԱԴ 381

Ով Հաղթի, կժառանգի ամեն ինչ, և ես նրա Համար Աստված կլինեմ, և Նա ինձ Համար որդի (դուստր)։ Հայտնութժյուն 21.7: ԱԴ 381.1

Ամեն բան ժառանգելու համար մենք պետք է դիմադրենք մեղքին և հաղթենք նրան։ ԱԴ 381.2

Տիրոջով ուրախություն կունենանք այն դեպքում, եթե պահենք նրա պատվիրանները։ Եթե իսկապես փափագում ենք դառնալ երկնքի քաղա-քացիներ և տիրանալ մշտնջենական ժառանգությանը, հավերժական ունեցվածքի, ապա պիտի ունենանք այն հավատը, որը գործում է սիրով և մաքրում է հոգին։ Մենք երկնային ընտանիքի անդամներ, երկնային թագավորի զավակներ, Աստծո ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ ենք։ Նրա գալստյան ժամանակ ստանալու ենք կյանքի անթառամ պսակը... ԱԴ 381.3

Երկնքի Տիրակալն ուզում է, որ ունենաս և վայելես այն ամենը, ինչը կարող է ազնվացնել, զարգացնել, վեհացնել քեզ և պիտանի դարձնել Իր հետ հավիտյան ապրելու Աստծո կյանքին համահունչ կյանքով։ Ինչպիսի՜ հեռանկարներ է խոստանում գալիք կյանքը։ Որքա՜ն գրավիչ է այն։ Ի՜նչ ընդարձակ, խոր ու անչափելի է մարդու նկատմամբ ցուցաբերած Աստծո սերը։ ԱԴ 381.4

Աստծո զավակներին անսահման արտոնություններ են շնորհված՝ կապված լինել Հիսուս Քրիստոսի հետ, Ում երկրպագում է յուրաքանչյուր սիրտ համայն երկնքում և չընկած աշխարհներում, Ում գովքն է երգում ամեն լեզու, մեծ շնորհ է լինել Աստծո զավակներ, կրել Նրա անունը, դառնալ արքայական ընտանիքի անդամներ, կանգնել էմմանուել Իշխանի՝ թագավորների Թագավորի և տերերի Տիրոջ դրոշի ներքո։ ԱԴ 381.5

Աստծո Որդին ամեն ինչի ժառանգն էր, Նրան խոստացված էր այս աշխարհի թագավորությունների իշխանությունն ու փառքը։ Ինչ որ Քրիս-տոսն էր այս աշխարհում, նույնն էլ Նրա հետևորդներն են։ ԱԴ 381.6

Նրանք Աստծո որդիներ են և ժառանգակից են Քրիստոսին, ուստի թագավորությունն ու իշխանությունը պատկանում է նրանց։ ԱԴ 381.7

Ի հակադրություն աշխարհի՝ հնազանդ կյանքի դիմաց Նա կտա ձեզ ողջ երկնքի տակ եղած արքայությունը։ Կտա հավերժական փառք և հավիտենականության պես հարատև կյանք։ ԱԴ 381.8