Go to full page →

Տիրոջ անունը զուր անղը սյիտի չհիշենք, 21 Փետովար ԱԴ 57

Քո ԵՀուվա Աստծո անունը զուր տեղը չՀիշես, որովՀետև. ԵՀովան իր անունը դատարկ տեղը Հիշnղին անպատիժ չի Ւժողնի։ Ելիg 20: 7: ԱԴ 57.1

Ա յս պատվերի պատճառը տրված է. մենք չպետք է երդվենք «ոչ երկնքով, որովհետև Աստծո աթոռն է, ոչ երկրով, որովհետև նրա ոտքերի պատվանդանն է, և ոչ էլ Երուսաղեմով, որովհետև մեծ Արքայի քաղաքն է։ Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել»։ Ամեն բան Աստված է տալիս։ Այն ամենը, ինչ ունենք, ստացել ենք, ու դեռ ավելին՝ ինչ որ ունենք, ձեռք է բերված Քրիստոսի արյամբ։ ԱԴ 57.2

Երբեք մի ասեք խայթող, զայրալից խոսքեր, քանզի Աստծո և սուրբ հրեշտակների աչքում դրանք աստվածահայհոյության տարատեսակ են։ ԱԴ 57.3

Այս պատվիրանը ոչ միայն բացառում է կեղծ և սովորական երդումները, այլ նաև արգելում է Աստծո անունը գործածել թեթևամիտ կամ անհոգ կերպով՝ կարևորություն չտալով դրա պատկառազդու նշանակությանը։ Չմտածված կերպով Աստծուն սովորական խոսակցության մեջ հիշատւսկելով, վկա կանչելով Նրան աննշան հարցերում, հաճախակի և անմտորեն կրկնելով Նրա անունը՝ անպատվում ենք Իրեն։ «Սուրբ և ահավոր է Նրա անունը»։ Բոլորը պետք է խորհեն Աստծո մեծության, մաքրության ու սրբության մասին, որպեսզի Նրա վսեմ բնավորությունը խորապես տպավորվի սրտում։ Նրա սուրբ անունը պիտի արտասանվի ակնածանքով ու հանդի-սավորությամբ։ ԱԴ 57.4

Մարդկանց չէ, որ պետք է մեծարենք ու պաշտենք։ Միայն Աստված, ճշմարիտ ու կենդանի Աստված է արժանի երկրպագության ու պատվի։ Ըստ Աստվածաշնչի ուսմունքի՝ մենք անարգում ենք Աստծուն, երբ ծառայողներին «պատվելի» ենք անվանում։ Ոչ մի մահկանացու չպետք է հա— վակնի այս տիտղոսին։ Այն պատկանում է միայն Աստծուն՝ առանձնացնելով Նրան մյուս բոլոր էակներից: «Սուրբ և ահավոր է Նրա անունը”... Այդ խոսքի ոչ տեղին օգտագործմամբ անպատվում ենք Աստծուն։ Հայրն ու Որդին են միայն, որ պիտի մեծարվեն։ ԱԴ 57.5