Եվ Անանիան գնաg` և մտավ ախ տուՆը. և ձեռքերը գրեց Նրա վրա, և ասաց. Uավուղ եղբայր, Sերն ուղարկեց ինձ, այն Հի սուսը, որ երևաց քեզ ճանապարՀին, որ դափս Էիր, որ տեսնես և Աուրբ Հոգով լgվես։ Գործք Առաքելոց 9.17: ԱԴ 96.1
Եգիպտոսի ռազմական դպրոցում Մովսեսը ուժի դպրոց էր անցել, և այս դասերը այնպես էին արմատացել նրա բնավորության մեջ, որ պահանջվեց քառասուն տարի... որպեսզի նա պատրաստ լիներ Իսրա-յելը սիրո օրենքով ղեկավարելու։ Նույն դասը պետք է յուրացներ Պողոսը։ ԱԴ 96.2
Դամասկոսի դարպասների մոտ Խաչյալի հետ հանդիպումը ամբողջովին փոխեց նրա կյանքի ընթացքը։ Հալածողը դարձավ առաքյալ, ուսուցիչը՝ աշակերտ։ Դամասկոսում միայնության մեջ անցկացրած խավար օրերը ասես տարիներ լինեին։ Նրա հիշողության մեջ պահպանված Հին Կտակարանի գրքերը նրա ուսումնասիրության նյութն էին, իսկ Քրիստոսը՝ ուսուցիչը։ Բնության ամայի վայրերը դպրոց էին նրա համար։ Նա մեկնեց Արաբիայի անապատը, որպեսզի ուսումնասիրի Սուրբ Գրքերը և դասեր առնի Աստծուց։ Պողոսը ազատվեց այն բոլոր նախապաշարումներից ու ավադություններից, որ ձևավորել էին իր կյանքը և խրատներ ստացավ ճշմարտության Աղբյուրից։ ԱԴ 96.3
Նրա հետագա կյանքը ոգեշնչված էր անձնազոհության գաղափարով, սիրուց բխող ծառայությամբ։ «Ես հույներին և բարբարոսներին, իմաստուններին և անմիտններին պարտական եմ»,— ասում է նա... ԱԴ 96.4
Օժտված լինելով մտավոր մեծ կարողություններով՝ Պողոսը նաև հազվագյուտ իմաստության տեր էր։ Նրա ուսմունքն ու կյանքը կարևորագույն սկզբունքներ էին բացահայտում, որոնց մասին իր ժամանակի ամենա— ականավոր մտավորականները պատկերացում անգամ չունեին։ Նա ուներ այն մեծագույն իմաստությունը, որը մարդուն դարձնում է խորաթափանց, նրա սիրտը՝ կարեկից, որի միջոցով շահում է մարդկանց համակրանքը և արթնացնում նրանց մեջ ամենալավ հակումներն ու ոգեշնչում, որ ավելի վեհ կյանքով ապրեն։ ԱԴ 96.5
«Բամբասում են մեզ”, - ասում է նա, «իսկ մենք օրհնում ենք, հալածում են, և մենք համբերում ենք, հայհոյում են, մենք աղաչանք ենք անում”, «ինչպես տրտմածներ, բայց միշտ ուրախներ, ինչպես աղքատներ, բայց շատերին հարստացնողներ, ինչպես թե ոչինչ չունեցողներ, բայց ամեն բան ունեցողներ»։ ԱԴ 96.6