Ամեն ղգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը։ Առակաց 4.23: ԱԴ 100.1
Սիրտը ամենայն զգուշությամբ պահպանելը անհրժեշտ է շնորհով աճելու համար։ Սիրտն իր բնական վիճակում լի է անմաքուր մտքերով և մեղավոր կրքերով։ Երբ այն հնազանդվում է Քրիստոսին, Սուրբ Հոգին մաքրում է նրան ամեն պղծությունից։ Սա չի կարող արվել առանց մարդու համաձայնության։ ԱԴ 100.2
Երբ հոգին մաքրվում է, քրիստոնյան պարտավոր է անարատ պահել այն։ Շատերը, ըստ երևույթին, կարծում են, թե Քրիստոսի կրոնը կոչ չի ա— նում ազատվել առօրեական մեղքերից և անձը գերող սովորություններից։ Նրանք հրաժարվում են որոշ բաներից, որ իրենց խիղճը դատապարտում է, սակայն չեն կարողանում Քրիստոսին ներկայացնել առօրյա կյանքում։ Իրենց ընտանիքներում քրիստոսանման վարք չեն ցուցաբերում։ Անզգույշ են իրենց արտահայտություններում։ Շատ հաճախ կոպիտ, զայրալից խոսքեր են ասվում, որոնք գրգռում են մարդկային սրտի վատթարագույն զգացմունքները։ Այսպիսիք իրենց հոգում Քրիստոսի մշտական ներկայության կարիքն ունեն։ Միայն Նրա զորությամբ կարելի է վերահսկել խոսքերն ու արարքները։ Սրտի պահպանման աշխատանքում պետք է կարողանանք անհապաղ աղոթքներ անել և չհոգնելշնորհի գահին օգնության խնդրանքով դիմելուց։ Նրանք, որ քրիստոնյա են անվանվում, պիտի գան Աստծո մոտ անկեղծ ու խոնարհ սրտով և օգնություն հայցեն Նրանից։ Փրկիչը պատ— վիրել է մեզ անդադար աղոթք անել։ Քրիստոնյան չի կարող անընդհատ գտնվել աղոթքի դիրքում, սակայն նրա մտքերն ու ցանկությունները կարող են միշտ ուղղված լինել դեպի վեր։ Եթե ավելի քիչ խոսեինք և ավելի շատ աղոթեինք, ապա մեր ինքնավստահությունը կանհետանար։ ԱԴ 100.3
Զգացմունքները պետք է կենտրոնանան Աստծո վրա։ Խորհեցեք Իր մեծության, ողորմության և վեհության մասին։ Թող ձեր սիրտը գերվի Նրա բարությամբ, սիրով և բնավորության կատարելությամբ։ ԱԴ 100.4
Աշխարհի Փրկչին հաճո է, երբ երեխաներն ու երիտասարդները իրենց սրտերը նվիրում են Իրեն։ ԱԴ 100.5