Աստծո բոլոր խոսքերը մաքրվաժ են. նա ասպար Է իրեն ապավինող֊ ների Համար։ Առակաg 30. 5: ԱԴ 109.1
Շատերին հաճույք է պատճառում պատմվածքների ընթերցանու-թյունը։ Նրանց միտքը էժանագին սնունդ է ստանում խորհումների համար ե անկարող է լինում քննել ու ըմբռնել հավիտենական շահերի հետ առնչվող հարցերը։ Տերը պահանջում է, որ երեխաներն ու երիտասարդները որոնեն ճշմարտությունը՝ որպես թաքնված գանձ և հրապուրվեն ու հմայվեն այն ամենով, ինչ միավորում է մարդկայինն ու աստվածայինը։ Որպեսզի սիրտը մաքուր լինի, միտքը մաքուր սնունդ պիտի ստանա։... Աստվածաշունչն է այն երիտասարդների չափանիշը, ովքեր կամենում են հավատարիմ լինել երկնքի Արքային։ «Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քեզ դեմ»։ ԱԴ 109.2
Երիտասարդները չեն կարող առողջ դատողություն ե ճիշտ կրոնական սկզբունքներ ունենալ, եթե նրանք հաճույք չեն ստանում Աստծո խոսքի ընթերցանությունից։ Այս գիրքը պարունակում է ամենահետաքրքիր պատ-մությունը, մատնանշում է Քրիստոսով փրկության ճանապարհը և առաջ-նորդում դեպի ավելի վեհ ու լավ կյանք։ ԱԴ 109.3
Աստվածաշնչի ճիշտ ուսում նա սիրությունը լավագույն մտավարժու-թյունն է, հոգեոր խորհումները զարգացնում են ունակությունները, ես-ը խոնարհվում է, մինչդեռ Աստված ու Իր բացահա յտած ճշմարտությունը՝ բարձրանում։... Սուրբ Գիրքը պարունակում է հենց այն սնունդը, որը անհրաժեշտ է, որպեսզի քրիստոնյան զորանա հոգով և մտքով։... Աստվա-ծաշունչը քննելիս զրույցի ենք բռնվում նահապետների և մարգարեների հետ։ ճշմարտությունը ներկայացված է վսեմ լեզվով, որը գերում է միտքը, այն կտրվում է երկրայինից ու լցվում ապագա անմահ ու փառավոր կյանքի մասին խոհերով։ ԱԴ 109.4
Թոդ ձեր մտածողությունը, ընդունակություններն ու մտավոր ուժերր ծառայեն Աստծո մտքերի ուսումնասիրությանը։ ԱԴ 109.5