Եվ սկսելով Մ ովսեսից և բոլոր մարգարեներից մեվնում՝ Էր նրանց’ ինչ որ գրքերի մեջ գրված Էր իր մասին։ Ղուկաս 24: 27: ԱԴ 136.1
Հիսոաին երեք օր փնտրելուց հետո Հովսեփն ու Մարիամը գտան Նրան տաճարի բակում՝ նստած աստվածաբանների շրջանում, նրանց լսելիս և հարցեր տալիս։ Բոլոր Նրան լսողները ապշել էին Նրա հասկացողության և պատասխանների վրա։ Նա հարցերը տալիս էր այն-պիսի նրբազգացությամբ, որը հմայում էր այղ ուսյալ մարդկանց... Հիսուսի մայրը չէր կարող չլսել Նրա խոսքերը, չնկատել Նրա հոգին և հոժարակամ հնզանդությունը իր բոլոր պահանջներին։ ԱԴ 136.2
ճիշտ չէ ասել, ինչպես արտահայտվել են շատ գրողներ, թե Քրիստոսը այնպիսին էր, ինչպիսին բոլոր երեխաներն են։ Դա այդպես չէ։ Շատ երեխաների սխալ են դաստիարակում և փչացնում են։ Իսկ Հովսեփը և հատկապես Մարիամը միշտ հիշում էին իրենց զավակի երկնային ծագման մասին։ Հիսուսը դաստիարակվում էր Իր առաքելության սուրբ բնույթին համապատասխան։ ճիշտ վարվելու նրա հակվածությունը միշտ մեծ բավարարություն էր պատճառում Իր ծնողներին։ ԱԴ 136.3
Աստվածաշնչի վերաբերյալ ունեցած Նրա լավատեղյակությունը ցույց է տափս, թե Իր կյանքի վաղ տարիներին Ինքը որքան ջանասիրաբար է ուսումնասիրել Աստծո խոսքը։ ԱԴ 136.4
Քրիստոսը մեկնում էր Սուրբ Գիրքը Իր աշակերտներին՝ սկսելով Մովսեսից և մարգարեներից, բացահայտելով այն ամենը, ինչ գրված էր Իր մասին ու նաև բացատրելով մարգարեությունները։ ԱԴ 136.5
Նա մատնանշում էր Աստվածաշունչը՝ որպես անվիճելի հեղինակու-թյուն, ու մենք պետք է նույնն անենք։ ԱԴ 136.6
Ամեն երեխա կարող է գիտելիք ձեռք բերել, ինչպես որ ձեռք բերեց Հիսուսը։ Երբ փորձում ենք ծանոթանալ մեր երկնային Հոր հետ Նրա խոս-քի միջոցով, հրեշտակները մոտենում են մեզ, մեր միտքը զորանում է, բնավորությունը՝ վեհանում ու ազնվանում։ ԱԴ 136.7
Քրիստոսի նման փորձության ժամանակ պետք է կարողանանք դիմավորել թշնամուն «գրված է” խոսքերով։ ԱԴ 136.8