Երեխան էլ աճում էր և զորանում՝Հոգով իմաստուԹյունով լgված, և Աստծn շնորՀը նրա վրա էր։ Ղուկաս 2: 40: ԱԴ 142.1
«Երեխան էլ աճում էր» և «զարգանում էր հասակով” խոսքերը ներ կայացնում են Հիսուսի ինչպես հոգևոր, այնպես էլ ֆիզիկական զարգացումը։ Մանկության ե երիտասարդության տարիներին հարկավոր է ուշադրություն դարձնել ֆիզիկական զարգացման վրա։ Ծնողները պիտի սովորեցնեն իրենց երեխաներին ճիշտ սնվել, խմել, հագնվել և մարզվել, որպեսզի ամուր հիմք դրվի ապագա առողջ կյանքի համար։ Մարմնի մասին պետք է հատուկ հոգ տանել, որպեսզի ֆիզիկական ունակությունները չմնան թերզարգացած, այլ մինչև վերջ զարգանան։ Սա բարենպաստ վիճակ է ստեղծում, որպեսզի մանուկներն ու երիտասարդները, կրոնական ճիշտ դաստիարակություն ստանալով, կարողանան Քրիստոսի նման զո-րանալ հոգով... ԱԴ 142.2
Շատերը պնդում են, թե առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է տրվել եսասիրական զվարթություններին։ ճիշտ է, ֆիզիկական առավելագույն զարգացում ապահովելու համար վտլիոխություն է պահանջվում, քանի որ դրանով միտքն ու մարմինը թարմանում և զորանում են, սակայն այս նպատակին հնարավոր չէ հասնել անմիտ զվարճությունների միջոցով՝ անտեսելով ամենօրյա պարտականոթյունների կատարումը, որ երիտասարդներից պետք է պահանջվի։ Վերջիններիս եռանդուն միտքն ու ձեռքերը պիտի զբաղմունք ունենան, և եթե նրանց օգտակար առաջադրանքներ չտրվեն, որոնք զարգացնեն իրենց և օրհնություն լինեն ուրիշների համար, ապա նրանք թե՜ մարմնին և թե՜ մտքին վնասող զբաղմունքներ կգտնեն։ ԱԴ 142.3
Երբ Հիսուսը աշխատում էր մանկության և երիտասարդության տարիներին, Նրա միտքն ու մարմինը զարգանում էին։ Նա անխոհեմաբար չէր օգտագործում Իր ֆիզիկական ուժերը, այլ այնպես, որ վնաս չհասցներ առողջությանը, որպեսզի կարողանար լավագույն ձևով գործել յուրաքանչյուր ոլորտում։ ԱԴ 142.4
Նրա բնական և պարզ կյանքը բարենպաստ էր լավ ֆիզիկական կառուցվածք և ամուր, անբիծ բնավորություն կազմավորելու համար։ ԱԴ 142.5
Ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առումով Նա այն օրինակն էր, ինչպիսին պետք է փնի մարդկությունը ըստ Աստծո ծրագրի՝ Նրա օրենքներին հնազանդվելու միջոցով։ ԱԴ 142.6