Go to full page →

Բաժին 4—ԱՍՏԾՈ ՀԵՏ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵՏ CMArm 100

Գլուխ 16—Աստծո Հոգով վարվողները CMArm 101

Սուրբ Հոգու ղեկավարությամբ։ Գրական ավետարանչական աշխատանքը չպետք է թուլանա: Այդ աշխատանքում մասնակցություն ունեցող աշխատողներն Աստծո Սուրբ Հոգու մշտական ղեկավարության կարիքն ունեն (Նամակ 82 [1899]): CMArm 101.1

Մարդը կարիք ունի իրենից դուրս և իրենից վեր մի զորության, որն իր մեջ կվերականգնի Աստծո պատկերը և իրեն ընդունակ կդարձնի կատարելու Աստծո գործը, սակայն դա չի բացառում մարդկային ջանքերի անհրաժեշտությունը: Մարդկայինն ամուր կառչում է աստվածային զորությանը, Քրիստոսը հավատով բնակվում է սրտի մեջ, և համագործակցելով Աստծո հետ’ մարդն ի վիճակի է դառնում բարիք գործելու: CMArm 101.2

Նա, ով կանչեց Գալիլեայի ձկնորսներին, շարունակում Է մարդկանց կանչել ծառայության: Եվ Նա, ինչպես առաջին աշակերտների, այնպես էլ մեր միջոցով կամենում է դրսևորել Իր զորությունը (Դարերի Փափագը, 296, 297 [1898]): CMArm 101.3

Աղոթեք Սուրբ Հոգու հեղման համար։ Մենք պետք է նույն անկեղծությամբ աղոթենք Սուրբ Հոգու հեղման համար, ինչպես Նրա աշակերտներն էին աղոթում Պենտեկոստեի օրը: Եթե այն ժամանակ նրանք ունեին դրա կարիքը, այսօր մենք առավել շատ ունենք դրա կարիքը: Բարոյական մառախուղը թաղման ծածկույթի նման պարուրել է երկիրը: Բազմաթիվ կեղծ դավանանքներ, հերետիկոսություններ և սատանայական խաբկանքներ մոլորեցնում են մարդկանց: Առանց Հոգու և Աստծո զորության, ճշմարտությունը տարածելուն ուղղված մեր ողջ աշխատանքը զուր է (Վկայություններ եկեղեցու համար,հ.5, 158 [1882]): CMArm 101.4

Եթե ստուգարքի ժամանակ երիտասարդները անկեղծ հե-տաքրքրություն դրսևորեն մարդկանց հանդեպ և մերձավորներին փրկելու ձգտում, անպայման կտեսնեն հոգիների դարձը: Իրենց աշխատանքի շնորհիվ նրանք հունձք կբերեն Տիրոջ համար: Որպես անկեղծ ավետարանիչներ, թող կատարեն ներկա ժամանակի ճշմարտությունը բովանդակող գրքերի տարածման գործը: Իրենց աղոթքներում նրանք պետք է խնդրեն լրացուցիչ լույսի և Սուրբ Հոգու ղեկավարության համար, ինչպես նաև անհրաժեշտ խոսքն ասելու ունակություն: Իսկ երբ բարի գործ անելու հնարավորություն լինի, թող այնպես գործեն, ասես վարձատրվում են դրա համար: Եվ թող հիշեն, որ այդ ձևով կատարում են Տիրոջ հանձնարարությունը (Ձեռագիր 75 [1900]): CMArm 101.5

Համոզվածություն Նրա աջակցության մեջ։ Աստված չի պահանջում, որ մենք սեփական ուժերով կատարենք հանձնարարված աշխատանքը: Նա Իր զորությամբ աջակցում է բոլոր արտակարգ իրավիճակներում, որտեղ մեր սեփական ուժերը բավարար չեն: Նա տալիս է Սուրբ Հոգին, Ով օգնում է մեզ բոլոր դժվար իրավիճակներում’ հաստատելով մեր հույսն ու վստահությունը, ինչպես նաև լուսավորելով մեր միտքն ու սրբելով սրտերը (Վկայություններ եկեղեցու համար, հ.8,19 [1904]): CMArm 102.1

Աստծո կոչին հնազանդ խոնարհ ու ջանասեր աշխատողը կարող է վստահ լինել, որ կստանա աստվածային աջակցությունը: Այդքան մեծ ու սուրբ պատասխանատվության զգացումն ինքնին վեհացնում է բնավորությունը: Այն ակտիվացնում է ամենավեհ բարոյական որակները, իսկ դրանք անդադար օգտագործելը ամրացնում ու մաքրում է միտքն ու սիրտը: Դա անգնահատելի ազդեցություն է թողնում ինպես մեր, այնպես էլ մեր շրջապատի կյանքի վրա (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 340 [1900]): CMArm 102.2

Սուրբ Հոգին վերափոխում է կյանքը։ Երբ Աստծո Հոգին տիրում է սրտին, այն վերափոխում է կյանքը: [106] Մեղավոր մտքերն անհետանում են, չար արարքները’ վերանում, բարկությունը, նախանձն ու գժտությունը փոխարինվում են սիրով, հեզությամբ ու խաղաղությամբ: Տխրությունը փոխարինվում է ուրախությամբ, և դեմքն արտացոլում է երկնային լույսը (Դարերի Փափագը, 173 [1898]): CMArm 102.3

Հաջողության գաղտնիքը։ Հեսուին խոստում էր տրվել, որ Աստված անպատճառ կտապալի Իսրայելի թշնամիներին: Այնուամենայնիվ, նա իր առաջադրանքն այնպիսի եռանդով հանձն առավ, ասես հաջողությունը միայն իսրայելական բանակից էր կախված: Նա արեց մարդկային ուժերից կախված ամեն բան, և այնուհետև հավատով դիմեց Աստծուն’ օգնություն խնդրելով: Հաջողության գաղտնիքը աստվածային իշխանության միաբանությունն է մարդկային ջանքերի հետ: Մեծ հաջողությունների հասնում են աստվածային զորությանը լիովին վստահողները (Նահապետներ և մարգարեներ, 509 [1890]): CMArm 102.4

Վստահեք Աստծո զորությանը։ Թող գրական ավետարանիչներն իրենց հանձնեն Սուրբ Հոգու ղեկավարությանը: Անդուլ աղոթքների միջոցով նրանք պետք է մասնակից դառնան Աստծուց իջնող զորության ր կենդանի հավատով վստահեն Նրան: Նրա զորեղ ու գործուն ազդեցությունը կմնա յուրաքանչյուր հավատարիմ ու նվիրյալ աշխատողի հետ: CMArm 103.1

Աստված նույն ձևով կօրհնի հավատարիմ գրական ավետարանչին’ ճշմարտությունը մարդկանց ներկայացնելու իր անձնուրաց աշխատանքում, ինչպես օրհնում է ծառայողին և ավետարանչին (Վկայություններ եկեղեցու համար, հ.6,340 [1900]): CMArm 103.2

Ծերերն ու երիտասարդները թող իրենց նվիրեն Աստծուն, գործի անցնեն և հեզությամբ աշխատելով’ առաջ գնան Սուրբ Հոգու առաջնորդությամբ (Վկայություններ եկեղեցու համար, հ. 6, 331 [1900]): CMArm 103.3

Մշտապես մտածեք, որ ձեզ անհրաժեշտ է Սուրբ Հոգու ներ-կայությունը, քանի որ Նա կարող է անել այն, ինչը դուք ի զորու չեք կատարելու (Վկայություններ քարոզիչների համար, 310 [1923]): CMArm 103.4

Դարձեք Նրա գործիքը։ Մեր գրքերը պետք է տարածեն ընտրված աշխատողները, ում Սուրբ Հոգին կարող է օգտագործել որպես Իր գործիքներ: Գտնվելով Քրիստոսի մեջ’ մենք պետք է ճշմարտությունը ներկայացնենք խոնարհ պարզությամբ’ թույլ տալով, որ այն կրի «կյանքի հոտը դեպի կյանք” (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 319 [1900]): CMArm 103.5

Սուրբ Հոգին խոսքեր է տալիս։ Սրտերը չեն կարող անտարբեր մնալ քավության պատմության հանդեպ: Իմանալով Քրիստոսի հեզության և խոնարհության մասին’ դուք կիմանաք, թե ինչ պետք է ասեք մարդկանց, քանի որ Սուրբ Հոգին կհուշի այն խոսքերը, որոնք անհրաժեշտ է ասել: Ովքեր գիտակցում են, որ իրենց սիրտը պետք է մշտապես Սուրբ Հոգու ղեկավարության տակ լինի, հնարավորություն կստանան աճող սերմեր ցանելու, որոնք ծիլեր կտան հավիտենական կյանքի համար: Ահա թե որն է գրական ավետարանչի աշխատանքը (Վկայություններ եկեղեցու համար, հ.6, 325 [1900]): CMArm 103.6

Նա տպավորում է սրտերը։ Հիսուսը գտնվում է գրական ավետարանչի կողքին, Նա ուղեկցում է նրան, որովհետև Ինքն է գլխավոր Աշխատողը: Եթե ընդունում ենք, որ մեր կողքին գտնվելով’ ինքը’ Քրիստոսն է պատրաստում մեր ճանապարհը, Սուրբ Հոգին անհրաժեշտ ազդեցությունը կթողնի մարդկանց սրտերի վրա (Ձեռնարկ գրական ավետարանիչների համար, 40 [1902]): CMArm 104.1

Նա հաջողություն է տալիս։ Մենք կարող ենք լուսավորել մարդկանց միայն Աստծո զորության միջոցով: Գրական ավետա-րանիչները պետք է մշտապես կենդանի կապի մեջ լինեն Աստծո հետ: Նրանք պետք է ջանասիրաբար աղոթեն, որպեսզի Աստված բացի ճանապարհը և պատրաստի սրտերը’ ընդունելու լուրը, որը Նա ուղարկում է: Աշխատողներից ոչ ոք չի կարող անել դա, միայն Աստծո Հոգին է, սրտերի վրա ազդելով, ապահովում ճշմարիտ հա-ջողությունը (Ձեռագիր 31 [1890]): CMArm 104.2

Միշտ կողքին’ կարիքի դեպքում պատրաստ օգնելու։ Նրանք, ովքեր ձգտում են զգալ Աստծո առաջնորդող ձեռքը, մեծա-գույն վհատության պահն այն է, երբ աստվածային օգնությունն ամենամոտն է: Նրանք երախտագիտությամբ հետ կնայեն իրենց ճանապարհի ամենամութ հատվածին... Նա ամեն փորձությունից և ամեն նեղությունից նրանց դուրս կբերի ավելի ամուր հավատով և ավելի հարուստ փորձով (Դարերի Փափագը, 528 [1898]): CMArm 104.3

«Ցանկացած իշխանություն» հասանելի է։ Մոլորության խավարում մնացողները Քրիստոսի արյունով են ձեռք բերված: Նրանք Քրիստոսի տառապանքների պտուղն են, և հանուն նրանց պետք է աշխատել: Մեր գրական ավետարանիչները պետք է իմա-նան, որ աշխատում են Քրիստոսի թագավորությունը մոտեցնելու համար: Նա կհորդորի աշխատողներին’ գալիք դատաստանի մասին աշխարհին նախազգուշացնելու իրենց աշխատանքներում: Ավետարանչի աշխատանքը չի կարող անպտուղ լինել, եթե զորացած է համոզմունքի, աղոթքի և Աստծո սիրո ուժով: Մտածե՜ք այն հետաքրքրության մասին, որ դրսևորում են Հայրն ու Որդին այդ աշխատանքի հանդեպ: Ինչպես Հայրն է սիրում Որդուն, Որդին էլ սիրում է Իրեն պատկանողներին, ովքեր աշխատում են Իր նման’ հանուն կործանվող հոգիների փրկության: Ոչ ոք չպետք է անզոր զգա իրեն, քանի որ Քրիստոսը հռչակում է. «Ինձ տրված է իշխանություն երկնքում և երկրի վրա»: Նա Իր աշխատողներին խոստանում է նույն զորությունը տալ: Նրա զորությունը պետք է դառնա իրենց զորությունը: Նրանք պետք է Աստծո հետ կապեն իրենց հոգիները: Քրիստոսն ուզում է, որ բոլորը հաճույք ստանան Նրա շնորհի պտուղներից, որն անթիվ, անսահման ու անսպառ է: Ըստ հավիտենական ուխտի’ այն մեզ է պատկանում, եթե համագործակցենք Աստծո հետ: Այն մերն է, եթե Նրա հետ միաբանվենք, որպեսզի Աստծո մոտ բերենք բազմաթիվ որդիների ու դուստրերի (Ռևյու ընդ Հերալդ, հունիսի 2, 1903): CMArm 104.4

Ձեզ լիովին նվիրեք Աստծո աշխատանքին: Նա է մեր զորությունը, և Նա ձեր աջ կողմում կլինի’ համագործակցելով Իր ողորմած ծրագրերը իրագործելու հարցում (Վկայություններ եկեղեցու համար, հ.9, 41 [1909]): CMArm 105.1

Աստված կընդունի լիովին Իրեն նվիրված սիրտը և անձամբ կլրացնի բոլոր պակասությունները (Ապաքինման ծառայություն, 150[1905]): CMArm 105.2

Կարելի է հասնել չտեսնված արդյունքների։ Յուրաքանչյուր մարդ, ով ամբողջությամբ իրեն նվիրում է Տիրոջ ծառայությանը, ուժ է ստանում, որը նրան թույլ է տալիս հասնելու աննախադեպ արդյունքների (Վկայություններ եկեղեցու համար, հ.7, 30 [1902]): CMArm 105.3