Go to full page →

ՔՐԻՍՏՈՍԻ ՊԱՏԳԱՄԱԲԵՐՆԵՐ հունիս 4 YRPArm 167

Արդ Քրիստոսի կողմից պատգամավորություն ենք անում, իբրև թե Աստված է հորդորում մեզանով. Աղաչում ենք Քրիստոսի տեղ հաշտվեցեք Աստծո հետ: Բ Կորնթացիս 5.20: YRPArm 167.1

Մենք Քրիստոսի պատգամաբերներն ենք և պետք է ապրենք ոչ թե մեր վարկը, այլ կորչող հոգիներին փրկելու համար: Մեր ամենօրյա ջանքը պետք է լինի ցույց տալ, որ նրանք կարող են ստանալ ճշմարտություն և արդարություն: Մեզ չգնահատված ներկայացնելով’ մեր սեփական անձի նկատմամբ կարեկցանք հարուցելու փոխարեն, պետք է ամբողջովին մոռանանք ես-ը, և եթե ձախողենք դա անել հոգևոր զանազանության և կենարար բարեպաշտության միջոցով, Աստված մեզանից կպահանջի այն մարդկանց հոգիները, ում համար մենք պետք է աշխատեինք: Նա նախատեսել է, որ Իր ծառայության յուրաքանչյուր աշխատող ունենա շնորհ և իմաստություն’ դառնալու կենդանի ուղերձ’ ճանաչված և կար-դացված բոլոր մարդկանց կողմից: YRPArm 167.2

Աղոթքով և զգուշությամբ մենք կարող ենք իրականացնել այն, ինչը Տերը նախատեսել է: Մեր պարտականության հավատարիմ և փութաջան իրականացմամբ, նայելով մարդկանց որպես հաշվետվություն տվողներ’ մենք կարող ենք ուրիշների ճանապարհից հեռացնել յուրաքանչուր գայթակղության քար: Կորստի եզրին կանգնած մարդկանց համար տագնապած մեր հոգիներով մենք կարող ենք Քրիստոսի համար սրտեր շահել եռանդուն նախազգուշացումներով և խնդրանքներով: YRPArm 167.3

Ես կցանկանայի, որ բոլոր իմ եղբայրերն ու քույրերը հիշեին, որ Սուրբ Հոգուն տրտմեցնելը լուրջ բան է, և Նա տրտմում է, երբ մարդը փորձում է աշխատել ինքնուրույն և հրաժարվում է մտնել Տիրոջ ծառայության մեջ, որովհետև խաչը չափազանց ծանր է, և ինքնամերժումը’ չափազանց մեծ: Սուրբ Հոգին փորձում է ապրել յուրաքանչյուր հոգում: Եթե Նա ընդունվում է որպես պատվավոր հյուր, Նրան ընդունողները Քրիստոսով կդառնան կատարյալ: Սկսված բարի գործն ավարտին կհասցվի, սուրբ մտքերը, երկնային կապվածությունները և քրիստոսանման գործողությունները կզբաղեցնեն անմաքուր մտքերի, այլասերված զգացողությունների և ապստամբ գործողությունների տեղը: YRPArm 167.4

Սուրբ Հոգին աստվածային ուսուցիչ է: Եթե մենք լսենք Նրա դասերը, իմաստուն կդառնանք փրկության համար: Սակայն մենք պետք է շատ լավ պահպանենք մեր սիրտը, քանի որ շատ հաճախ ենք մոռանում երկնքից ստացած ցուցումները և փորձում ենք գործել մեր չսրբագործված մտքի բնական հակումների համաձայն: Յուրաքանչյուր ոք պետք է մղի իր սեփական պայքարը ես-ի դեմ, լսի Սուրբ Հոգու դասերը: Եթե սա արվի, դրանք կկրկնվեն նորից ու նորից, մինչև որ տպավորությունները լինեն կարծես «փորագրված քարի վրա հավիտյան”: Խորհուրդներ առողջության մասին, 560, 561: YRPArm 167.5