Go to full page →

ԱՍՏԾՈ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ Հունիս 7 YRPArm 170

Որովհետև մենք Աստծո գործակիցներ ենք, դուք’ Աստծո մշակությունը’ Աստծո շինվածն եք: Ա Կորնթացիս 3.9: YRPArm 170.1

Սուրբ Հոգին պետք է լինի մեղքը հանդիմանելու կենդանի ներգործու-թյունը: Աստվածային գործակալը խոսողին է ներկայացնում խաչի վրա կատարած զոհի նպատակը, և քանի որ ճշմարտությունը բերվում է ներկա հոգիների հետ կապի մեջ, Քրիստոսը նրանց շահում է Իր համար և աշխատում է նրանց բնույթը վերափոխել: Նա պատրաստ է օգնել մեզ մեր տկարությունների մեջ, ուսուցանել, առաջնորդել, ոգեշնչել երկնքից ծնունդ առած գաղափարներով: YRPArm 170.2

Ինչքա՜ն քիչ բան կարող են մարդիկ մենակ անել հոգիների փրկության հարցում և ինչքա՜ն շատ բան’ Քրիստոսի միջոցով, եթե լցված են Նրա Հոգով: Սովորական ուսուցիչը չի կարող կարդալ իր ուսանողների սրտերը, սակայն Հիսուսը տալիս է այն շնորհը, որի կարիքն ունի յուրաքանչյուր ոք: Նա հասկանում է մարդու կարողությունները, նրա թույլ և ուժեղ կողմերը: Տերն աշխատում է մարդու սրտի հետ, սակայն ծառայողը իր խոսքերը լսող հոգիների համար կարող է լինել մահվան հոտ դեպի մահ’ շեղելով նրանց Քրիստոսից, կամ եթե նա նվիրված է ու աստվածավախ, չի վստահի իր ես-ին, այլ կնայի Հիսուսին: Նա կարող է համ ու հոտ լինել այն մարդկանց կյանքի համար, ովքեր արդեն գտնվում են Սուրբ Հոգու հանդիմանող զորության ներքո, և ում սրտերում Տերը տեղ է պատրաստում Իր ծառայողներին տված լուրերի համար: Այսպես անհավատի սիրտն զգացվում և արձագանքում է ճշմարտության լուրին: YRPArm 170.3

«Մենք Աստծո գործակիցներ ենք”: Սրտում պատվաստված համոզ-մունքները և Խոսքի ընկալումից ստացած լուսավորությունն աշխատում են կատարյալ ներդաշնակության մեջ: Մտքի առաջ բերված ճշմարտու-թյունը հոգու ննջած եռանդը արթնացնելու իշխանություն ունի: Սրտում աշխատող Աստծո Հոգին համագործակցում է Աստծո գործն իրականացնող Նրա գործիքների հետ: YRPArm 170.4

Կրկին ու կրկին ինձ ցույց տրվեց, որ վերջին ժամանակներում մարդ-կանց վստահելով և մարմինն իր զենքը դարձնելով, Աստծո ժողովուրդն ապահով չի լինի: Ճշմարտության հզոր կտրիչով նրանք դուրս եկան աշ-խարհից ինչպես կոպիտ քարեր. հարկավոր է նրանց հղկել, կաղապար ձևավորել և փայլեցնել երկնային կառույցում օգտագործելու համար: Նրանք պետք է տաշվեն մարգարեների կողմից հանդիմանանքով, զգուշացումներով, հորդորով ու խորհրդով, որպեսզի ձևափոխվեն երկնային Օրինակի նման. սա է Մխիթարիչի յուրահատուկ գործը’ վերափոխել սիրտն ու հոգին, որպեսզի մարդիկ կարողանան պահել Տիրոջ ճանապարհը: Տնային ավետարանիչ, 1893թ. նոյեմբերի 1: YRPArm 170.5