Go to full page →

ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ’ ԼԱՅՆԱՐՁԱԿ ԴԱՇՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ հունիս 16 YRPArm 179

Դարձիր քո տունը և պատմիր’ ինչ որ Աստված քեզ արեց. և նա գնաց քարոզում էր բոլոր քաղաքում’ ինչ որ Հիսուսն իրեն արեց: Ղուկաս 8.39: YRPArm 179.1

Ամենուր բացվում են կենդանի քարոզչի կարիք ունեցող դաշտեր: Տանը և դրսում կան բացեր, որոնք լցնելն անհնար է թվում: Սակայն եթե ճշմարտության լույսն ունեցող շատ մարդիկ ուրիշներին լույսը հասցնելու համար անեն ամեն ինչ իրենց ուժերի սահմաններում, ինչքա՜ն շատ բան կիրականանա: Բոլորը չեն կարող լինել Խոսքի քարոզիչներ, սակայն իրենց սեփական տներում բոլորը կարող են ինչ-որ բան անել Քրիստոսի համար: Նրանք կարող են բարի գործ անել իրենց հարևանների մեջ: Եթե իրենց սիրտն ու միտքը դնեն գործի մեջ, նրանք կարող են մշակել ծրագրեր և օգտակար լինել նույնիսկ փոքրիկ բաներով, ինչպիսին էլ որ լինի իրենց դիրքը: YRPArm 179.2

Օգտակար լինելու համար մշտապես բացվող հնարավորությունները, Աստծո Խոսքը ներակայացնելու համար կանխորոշված թափուր տեղերը պահանջում են ժամանակ, մտավոր ունակություններ և գումար, մեծ ու փոքր պարգևներ: Չէ՞ որ Աստված մեզ բարգավաճություն է տվել դեպի երկրի խավար վայրերը ճշմարտության համար ճանապարհ բացելու, արդարության չափանիշը սահմանելու և Քրիստոսի արքայության շահերն ավելացնելու համար: Երկնային հրեշտակներն սպասում են միանալ մարդկանց հետ, որպեսզի շատ մարդիկ կարողանան լսել, Սուրբ Հոգուց տպավորվել և դարձի գալ: YRPArm 179.3

Մենք երկար ենք փնտրել և սպասել Տիրոջ գալուստին, սակայն անո՞ւմ ենք արդյոք մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ արագացնելու համար Նրա գալուստը: «Տերը չի ուշացնի խոստումը, ինչպես ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետև չի կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարության հասնեն» (Բ Պետրոս 3.9): Մինչ Տերը մշտապես աշխատում է, մինչ ողջ երկինքն է ընդգրկված մարդկանց դեպի Քրիստոս և ապաշխարություն տանող գործի մեջ, ի՞նչ են անում մարդիկ երկնային լույսի ուղիներ լինելու և աստվածային զորության հետ համագործակցելու համար: Արդյո՞ք նրանք ամեն օր հարցնում են. «Տեր, ի՞նչ ես կամենում, որ անեմ» (Գործք առաքելոց 9.6): Արդյո՞ք մերժում են իրենց ես-ը, ինչպես դա արեց Հիսուսը: Արդյո՞ք խորապես զգացված են՝ իրենց սրտերն աղոթքով մոտեցրած Աստծուն, որպեսզի ստանան Նրա շնորհը, Աստծո Սուրբ Հոգին, որպեսզի իմաստություն ունենան կիրառելու իրենց ունակություններն ու միջոցները՝ փրկելու առանց Քրիստոսի անհետացող հոգիներին: Ռևյու ընդ Հերալդ, 1893թ. մայիսի 16: YRPArm 179.4