Go to full page →

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՁԱՅՆՆ ՈՒՂԻ Է ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՁԱՅՆԻ ՀԱՄԱՐ հունիս 20 YRPArm 183

Եվ դու խոսիր նրա հետ, և խոսքեր դիր նրա բերանում, և Ես քո բերանի և նրա բերանի հետ կլինեմ և ձեզ կսովորեցնեմ ինչ որ պիտի անեք: Ելից 4.15: YRPArm 183.1

Մարդը, ով Քրիստոսի գործընկերն է, երբ ճշմարտությունը հասցնում է մեղավորի սրտին խոնարհությամբ և սիրով, սիրո ձայնը խոսում է մարդու միջոցով: Երկնային միտքն աշխատում է նվիրյալ աշխատողի հետ, և Հոգին ներգործում է անհավատի հոգու վրա: Հավատալու արդյունավետությունը սրտին գալիս է Աստծուց, և մեղավորն ընդունում է Աստծո Խոսքի վկայությունը: YRPArm 183.2

Սուրբ Հոգու շնորհալի ազդեցության միջոցով նա վերափոխվում և հոգով ու նպատակով դառնում է մեկ Քրիստոսի հետ: Նրա սերն առ Աստված մեծանում է, նա արդարության ծարավ է զգում և ձգտում է լինել իր Տիրոջն ավելի նման: Նայելով Քրիստոսին’ նա փոխվում է փառքից փառք, բնավորությունից բնավորություն, և դառնում է Հիսուսին ավելի ու ավելի նման: Նա լցվում է Քրիստոսի և կորչող հոգիների նկատմամբ խորն ու անմնացորդ սիրով, և Քրիստոսը’ փառքի հույսը, ձևավորվում է նրա ներսում: «Բայց որոնք որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ Նրա անունին հավատում են» (Հովհաննես 1.12): Վկայություններ ծառայողների և ավետարանիչների համար, 220, 221: YRPArm 183.3

Մեզ հարկավոր է Անսահմանի ավելի շատ աշխատանքը և ավելի քիչ վստահություն մարդկային գործին: Մենք պետք է պատրաստենք մի ժո-ղովուրդ, ով կկանգնի Աստծո պատրաստման օրը, մենք պետք է մարդկանց ուշադրությունը հրավիրենք Գողգոթայի խաչի վրա’ պարզ դարձնելու այն պատճառները, թե ինչու Քրիստոսը կատարեց Իր մեծագույն զոհաբերությունը: Մենք պետք է մարդկանց ցույց տանք, որ հնարավոր է հետ վերադառնալ իրենց հավատարմությանն առ Աստված և Նրա պատվիրաններին հնազանդությանը: Երբ մեղավորը նայում է Քրիստոսին որպես իր մեղքերի քավություն, թող մարդիկ մի կողմ կանգնեն: Թող որ նրանք հայտարարեն մեղավորին, որ Քրիստոսը «քավություն է մեր մեղքերի համար, և ոչ միայն մերինների, բայց բոլոր աշխարհի էլ» (Ա Հովհաննես 2.2): YRPArm 183.4

Քաջալերեք նրան իմաստություն փնտրել Աստծուց, քանի որ ջանասեր աղոթքի միջոցով նա Աստծո ճանապարհն ավելի կատարյալ կսովորի, քան եթե ցուցումներ ստանար որևէ մարդուց: Նա կտեսնի, որ օրենքի խախտումն էր, որ պատճառ դարձավ անսահման Աստծո Որդու մահվան, և կատի այն մեղքերը, որոնք խոցեցին Հիսուսին: Երբ նա նայի Քրիստոսին որպես կարեկից, քնքուշ Քահանայապետ, նրա սիրտը կլցվի զղջումով: Վկայություններ ծառայողների և ավետարանիչների համար, 220: YRPArm 183.5