Go to full page →

ՆՈՐ ԿՅԱՆՔ ՏՎՈՂ ՀՈՒՆՎԱՐ 16 YRPArm 22

Հիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, նա չի կարող Աստծո արքայությունը մտնել։ Հովհաննես 3.5: YRPArm 22.1

Որպեսզի մեր ծառայությունն ընդունելի լինի Աստծուն, մենք պետք է «վերստին ծնվենք”: Մեր բնական հակումները, որոնք հակառակ են Աստծո Հոգուն, պետք է մի կողմ դրվեն: Մենք պետք է դառնանք նոր մարդիկ Հիսուս Քրիստոսում: Մեր հին, չնորոգված կյանքը պետք է տեղի տա նոր’ սիրով, վստահությամբ, հնազանդությամբ լի կյանքին: Իսկապե՞ս կարծում եք, որ նման փոփոխությունն անհրաժեշտ չէ Աստծո արքայություն մտնելու համար: Այդ դեպքում լսեք երկնքի Արքայի խոսքերը. «...պետք է ձեզ վերստին ծնվել” (Հովհաննես 3.7): «Եվ ասաց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե դարձի չգաք և չլինեք երեխաների նման, չեք մտնի երկնքի արքայությունը” (Մատթեոս 18.3): Մինչև փոփոխությունը տեղի չունենա, մենք չենք կարող ճիշտ ծառայել Աստծուն: Մեր աշխատանքն արատավոր կլինի, երկրային ծրագրերը կբերվեն առաջնային պլան, կմատուցվի օտար, Աստծուն պատիվ չբերող կրակ: Մեր կյանքը կլինի անսուրբ և ապերջանիկ’ լի անհանգստությամբ և անախորժությամբ: YRPArm 22.2

Սրտի վերափոխությունը խորհրդանշող նոր ծնունդը կարող է իրակա-նանալ միայն Սուրբ Հոգու արդյունավետ աշխատանքի շնորհիվ: Միայն Նա կարող է մաքրել մեզ ամեն պղծությունից: Եթե թույլ տանք Նրան փոփոխել և ձևավորել մեր սիրտը, մենք կկարողանանք տարբերակել Աստծո արքայության բնավորությունը և հասկանալ այն վերափոխման անհրաժեշտությունը, որը պետք է իրականացվի, նախքան մենք ձեռք կբերենք այդ արքայության մուտքի իրավունքը: Հպարտությունն ու եսասիրությունն ընդդիմանում են Աստծո Հոգուն, մարդու յուրաքանչյուր բնական հակում հակադրվում է սեփական կարևորությունից և հպարտությունից դեպի Քրիստոսի հեզությունն ու խոնարհությունը տանող փոփոխությանը: Սակայն եթե մենք շարժվենք հավիտենական կյանքի կածանով, չպետք է ուշադրություն դարձնենք ես-ի շշնջոցներին: Հեզությամբ և ապաշխարությամբ պետք է աղաչենք մեր երկնային Հորը. «Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստված, և ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում (Սաղմոս 51.10): Երբ ստանում ենք աստվածային լույսն ու համագործակցում երկնային բանական էակների հետ, «ծնվում ենք վերստին», Քրիստոսի ուժով ազատվում մեղքի պղծությունից: YRPArm 22.3

Քրիստոսն աշխարհ եկավ, քանզի տեսավ, որ մարդիկ կորցրել են Աստծո պատկերն ու բնությունը: Նա տեսավ, որ նրանք շատ են հեռացել խաղաղության և անարատության արահետից, և եթե իրենց հույսին թողնվեն, երբեք չեն գտնի հետդարձի ճամփան: Նա եկավ լիարժեք և ամբողջական փրկությամբ մեր քարե սրտերը մարմնավոր սրտերի վերափոխելու, մեր մեղավոր բնությունն Իր նմանողությամբ փոխելու, որպեսզի, լինելով աստվածային բնության մասնակիցներ, իրավասու լինենք երկնային պալատներում ապրելու: Երիտասարդների ուղեցույց, 1897թ. սեպտեմբերի 9: YRPArm 22.4