Go to full page →

ԼԻՆԵԼ ԱՍՏԾՈ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՀՈՒԼԻՍ 2 YRPArm 196

Արդ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. միայն պաշտոնյաներ, որոնց միջոցով հավատացիք, և ամեն մեկին’ ինչպես Տերը տվեց: Ա Կորնթացիս 3.5: YRPArm 196.1

Աստծո բոլոր ծառաները նույն պարգևը չունեն, սակայն նրանք բոլորը Նրա աշխատողներն են: Յուրաքանչյուրը պետք է սովորի Մեծ Ուսուցչից և այնուհետև փոխանցի իր սովորածը: Բոլորը նույն գործը չեն անում, սակայն Սուրբ Հոգու սրբագործող ազդեցության ներքո նրանք բոլորն Աստծո գործիքներն են: Սատանայի բանակից մարդկանց նա-խազգուշացնելու Իր գործում Աստված կիրառում է պարգևների զանա-զանություն: YRPArm 196.2

«Տնկողը և ջուր տվողը մեկ են, բայց ամեն մեկն իր վարձքը կառնի իր աշխատանքի չափով” (Ա Կորնթացիս 3.8): Ոչ թե մարդն է իր նմանի գործի դատավորը, այլ Աստված, և Նա բոլորին կտա իրենց արդարացի պարգևները: Մարդ արարածին տրված չէ Աստծո ծառաներին դատելու իրավասությունը: Միայն Տերն է ցանկացած բարի գործի դատավորն ու պարգևատրողը: YRPArm 196.3

«Տնկողը և ջուր տվողը մեկ են”‘ զբաղված միևնույն գործով’ հոգիների փրկությամբ: «Որովհետև մենք Աստծո գործակիցներ ենք, դուք՝ Աստծո մշակությունը՝ Աստծո շինվածն եք» (համար 9): Այս բառերում եկեղեցին համեմատվում է մշակված դաշտի հետ, որում մշակները պետք է աշխատեն’ հոգ տանելով Աստծո այգու որթերի և այն կառույցի մասին, որը պետք է դառնա սուրբ տաճար Աստծո համար: Քրիստոսը Գլխավոր Մշակն է: Բոլորը պետք է աշխատեն Նրա վերահսկողության տակ՝ թույլ տալով Նրան աշխատել Իր մշակների համար և նրանց միջոցով: Նա նրանց պատշաճավորություն և հմտություն է տալիս, և եթե նրանք լսում են Նրա ցուցումները, պսակում է նրանց աշխատանքը հաջողությամբ: YRPArm 196.4

Ոչ ոք չպետք է բողոքի Աստծո դեմ, Ով յուրաքանչյուր մարդու հանձնարարել է իր աշխատանքը: Նա, ով տրտնջում և բարկանում է, ով ցան-կանում է իրագործել իր սեփական ճանապարհը, ով ջանում է փոփոխել իր եղբայր մշակներին այնպես, որ նրանք համապատասխանեն իր սեփական գաղափարներին, կարիք ունի աստվածային ներգործության, մինչև որ որևէ ոլորտում աշխատելու որակավորում կստանա: Եթե նա չփոխվի, անկասկած, կապականի ողջ գործը: YRPArm 196.5

Հիշեք, որ մենք Աստծո մշակներն ենք: Աստված է ամենակարող, ար-գասավոր շարժիչ ուժը: Նրա ծառաները Իր գործիքներն են: Ռևյու ընդ Հերալդ, 1900թ. դեկտեմբերի 11: YRPArm 196.6