Go to full page →

ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՒԼԻՍ 4 YRPArm 198

Բայց ամեն մեկին տրված է Հոգու հայտնությունն օգուտի համար: Որովհետև մեկին Հոգուց տրված է իմաստության խոսք և ուրիշին’ գիտության խոսք’ նույն Հոգու չափով: Ա Կորնթացիս 12.7, 8: YRPArm 198.1

Մի աշխատող կարող է լինել հմուտ խոսնակ, մյուսը’ հմուտ գրող, մեկը կարող է ունենալ անկեղծ, եռանդուն և համառ աղոթքի պարգև, մեկ ուրիշը’ երգի պարգև, մյուսը կարող է ունենալ Աստծո Խոսքը հստակորեն բացատրելու յուրահատուկ կարողություն: Եվ յուրաքանչյուր պարգև պետք է դառնա զորություն Աստծո համար, որովհետև Նա աշխատում է մշակների հետ: Մեկին Աստված տալիս է իմաստության խոսք, մյուսին’ գիտություն, մեկ ուրիշին’ հավատ, սակայն բոլորը պետք է աշխատեն միևնույն Գլխի ներքո: Պարգևների բազմազանությունը տանում է ներգործության բազմազանության, սակայն «Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է” (Ա Կորնթացիս 12.6): YRPArm 198.2

Աստված ցանկանում է, որ իր ընտրյալ ծառաները սովորեն միավորվել իրար հետ ներդաշնակ ջանքերի մեջ: Ոմանց կարող է թվալ, թե իրենց պարգևների և իրենց եղբայր մշակների պարգևների միջև տարբերու-թյունը շատ մեծ է, որպեսզի թույլ տա իրենց միավորվել ներդաշնակ ջանքերում: Սակայն երբ նրանք հիշեն, որ զանազան մարդկանց պետք է դարձի բերեն, և որ ոմանք կմերժեն մի մշակի ներկայացրած ճշմար-տությունը և կբացեն իրենց սրտերը մեկ այլ մշակի կողմից այլ կերպ ներ-կայացված Աստծո ճշմարտության հանդեպ, նրանք հույսով ջանք կանեն միաբան աշխատելու համար: Նրանց տաղանդները որքան էլ որ տարբեր լինեն, բոլորը նույն Հոգու կառավարման տակ են: Յուրաքանչյուր խոսքում և գործում կբացահայտվի բարություն և սեր, և քանի որ ամեն մի աշխատող հավատարմորեն է իրականացնում իր աշխատանքը, Քրիստոսի աղոթքն Իր հետևորդների միաբանության համար պատասխան կստանա, և աշխարհը կիմանա, որ նրանք Նրա աշակերտներն են: YRPArm 198.3

Սիրող կարեկցանքի և վստահության մեջ Աստծո աշխատողները պետք է միավորվեն մեկը մյուսի հետ: Նա, ով ասում կամ անում է մի բան, որով ձգտում է բաժանել Քրիստոսի եկեղեցու անդամներին, աշխատում է ընդդեմ Տիրոջ նպատակի: Վեճերն ու տարաձայնությունները եկեղեցում, կասկածների և անհավատության քաջալերումն անպատիվ վարմունք են Քրիստոսի հանդեպ: Աստված կամենում է, որպեսզի Իր ծառաները միմյանց նկատմամբ զարգացնեն քրիստոնեական զգացմունքներ: Վկայություններ եկեղեցու համար 9.144, 145: YRPArm 198.4