Go to full page →

ԼԵԶՈՒՆԵՐ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՔԱՐՈԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈՒԼԻՍ 15 YRPArm 209

Այսպես էլ դուք, եթե լեզուներով բանը հայտնի չասեք, այն խոսածն ինչպե՞ս կիմացվի. Որովհետև իբր թե օդի մեջ խոսողներ կլինեք: Որովհետև այնքան այլևայլ ձայներ կան աշխարհում, և նրանց ոչ մեկն էլ առանց նշանակության չէ: Արդ եթե ես ձայնի զորությունը չգիտենամ, ես խոսողին խուժ կլինեմ, և խոսողն ինձ համար’ դուժ: Ա Կորնթացիս 14.9-11: YRPArm 209.1

Խոսքի և վարդապետության հետ աշխատող ծառայողները պետք է լինեն կատարյալ մշակներ և պետք է ներկայացնեն ճշմարտությունն իր մաքրությամբ, բայց և՝ պարզությամբ: Նրանք հոտին պետք է կերակրեն մաքուր, մանրակրկիտ մաղած սննդով: Կան թափառող աստղեր, ովքեր հայտարարում են, թե Աստծուց ուղարկված ծառայողներ են, ովքեր շաբաթ են քարոզում վայրից վայր, սակայն ում ճշմարտությունը խառնված է կեղծիքով, և մարդկանց վրա են նետում իրենց աղճատված տեսակետները: Սատանան նրանց ստիպել է զզվել խելացի և զգայուն անհավատներից: YRPArm 209.2

Այս մարդկանցից ոմանք շատ բան են ունենում ասելու պարգևների վերաբերյալ և հաճախ շատ փորձառու են: Նրանք տրվում են վայրի և դյուրագրգիռ զգացողությունների և արձակում են անըմբռնելի ձայներ, որն անվանում են լեզուների պարգև, և կա մի դասակարգ, որը հրապուրվում է այս տարօրինակ դրսևորումներից: Տարօրինակ հոգի է կառավարում այս դասակարգին, որը կճնշի և կկործանի բոլոր նրանց, ովքեր կմերկացնեն իրենց: Աստծո Հոգին չի աշխատում նման մարդկանց հետ և չի այցելում նրանց: Նրանք ուրիշ հոգի ունեն: Եվ սակայն նման քարոզիչները հաջողություն են ունենում որոշակի դասակարգի մոտ: Այս հանգամանքը շատ կմեծացնի աշխատանքն այն մշակների, ում Աստված կուղարկի, և ովքեր կկարողանան մարդկանց առաջ ներկայացնել Շաբաթն ու պարգևն իրենց ճշմարիտ լույսի ներքո. նրանց ազդեցությունն ու օրինակը արժանի են ընդօրինակման: YRPArm 209.3

Ճշմարտությունը պետք է ներկայացվի խելացի մտքի համար գրավիչ կերպով: Մեզ չեն ընկալում որպես ժողովուրդ, այլ որպես աղքատ, թուլա-միտ, ցածր և հետընթաց ապրող մարդիկ: Ապա ինչքան կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր սովորեցնում են, և բոլոր նրանց համար, ովքեր հավատում են ճշմարտությանը, այնքան ազդված լինել դրա սրբագործող ներգործությամբ, որ իրենց հաստատուն և վեհ կյանքը ցույց տա անհավատներին, որ նրանք մոլորվել են այս ժողովրդի հարցում: Որքան կարևոր է, որ ճշմարտությունը զերծ լինի ամեն բանից, ինչպիսին, օրինակ, կեղծ և մոլի հուզականությունն է, որ ճշմարտությունը կանգուն մնա սեփական արժանիքների վրա՝ բացահայտելով իր իրական մաքրությունն ու վեհ բնույթը: Վկայություններ եկեղեցու համար 1.414, 415: YRPArm 209.4