Go to full page →

ՀՈԳԻՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՄԵԶ ՀՈՒՆՎԱՐ 22 YRPArm 28

Որ նրանում և դուք հուսացիք, երբ որ ճշմարտության խոսքը լսեցիք’ ձեր փրկության Ավետարանը, որին էլ երբ որ հավատացիք’ խոստմունքի Սուրբ Հոգով կնքվեցիք։ Եփեսացիս 1.13: YRPArm 28.1

Աստծո Հոգու խորը ազդեցության միջոցով ես ընկալեցի Աստծո Հոգու այցելության աշխատանքի բնույթը: Ես ընկալեցի այն վտանգը, որի մեջ մարդիկ կհայտնվեն, երբ Հոգու այցելությունից հետո կդիմակայեն թշնամու կատաղի հարձակումներին: Նա նրանց վրա կբերի իր գայ-թակղությունները’ փորձելով զրոյացնել Աստծո Հոգու գործը, և կստիպի, որ այն կարևոր ճշմարտությունները, որոնք ներկայացվել և վկայվել են Սուրբ Հոգու կողմից, չսրբացնեն և չմաքրեն նրանց, ովքեր ընդունել են երկնքի լույսը, և այդպիսով կխոչընդոտի նրանցում Քրիստոսի փառավորման գործին: Մեծագույն հոգևոր լույսի ժամանակաշրջանում եթե լույսը սրբորեն չփայփայվի և իր ազդեցությունը չթողնի, կվերածվի հա-մապատասխան հոգևոր խավարի: Աստծո Հոգու գործած ազդեցությունը հեռանում է մտքից, եթե մարդիկ չեն փայփայում այդ սուրբ ազդեցությունը և սուրբ տարածք չեն զբաղեցնում: YRPArm 28.2

Նրանք, ովքեր առաջ են գնում հոգևոր իմացության գործում, պետք է կանգնեն հենց Աստծո շատրվանի կողքին և կրկին ու կրկին խմեն փրկու-թյան աղբյուրներից, որ այդքան մեծահոգաբար բացված են նրանց համար: Նրանք երբեք չպետք է թողնեն թարմության աղբյուրը, այլ Աստծո բարության և կարեկցանքի նկատմամբ երախտագիտությամբ և սիրով լցված սրտերով պետք է լինեն կենդանի ջրի շարունակական խմողները: YRPArm 28.3

«Բայց Ես ասացի ձեզ, թե տեսաք էլ Ինձ և չեք հավատում» (Հովհաննես 6.36): Սա տառացիորեն իրականացել է շատերի դեպքում, քանի որ Տերը նրանց տվել էր ճշմարտության, Իր ողորմության, կարեկցանքի և սիրո բնավորության ավելի խորը գիտակցում, սակայն, այդ լուսավորությունն ստանալուց հետո, նրանք թեքվեցին Նրանից դեպի անհավատություն: Նրանք տեսել էին Աստծո Հոգու խորն ազդեցությունը, բայց երբ հանդիպեցին սատանայի նենգ գայթակղություններին, ինչպես որ դա միշտ լինում է վերածննդից հետո, չկարողացան դիմադրել մեղքի ծարավ մարմնին: Եվ ովքեր կարող էին կանգնած լինել շահավետ հողի վրա, եթե ճիշտ օգտագործեին իրենց ստացած թանկագին լուսավորությունը, հաղթվեցին թշնամուց: Նրանք ուրիշների հոգիներում պետք է արտացո-լեին այն լույսը, որն Աստված տվել էր իրենց, նրանք պետք է աշխատեին և գործեին ներդաշնակության մեջ Սուրբ Հոգու սուրբ բացահայտումների հետ, և չանելով այս ամենը’ պարտություն կրեցին: Ռևյու ընդ Հերալդ, 1894թ. հունվարի 30: YRPArm 28.4