Go to full page →

ԵԿԵՂԵՑՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱՍՏԾՈ ԾՐԱԳՐԵՐԸ’ ԿՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՕԳՈՍՏՈՍ 19 YRPArm 245

Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, և Ամենասուրբին ճանաչելը հանճար: Առակաց 9.10: YRPArm 245.1

Կրթության ճշմարիտ առարկան ծառայությանը տղամարդկանց և կանանց պատրաստելն է՝ զարգացնելով և ակտիվ գործունեության բե-րելով բոլոր նրանց կարողությունները: Մեր քոլեջներում և վարժարան-ներում գործը պետք է ամրապնդվի տարեցտարի, քանի որ դրանցում մեր երիտասարդները պետք է պատրաստվեն ծառայելու Տիրոջը որպես արգասավոր մշակներ: Տերը կոչ է անում երիտասարդներին ընդունվել մեր դպրոցներ և արագ նախապատրաստվել ակտիվ գործունեության: Ժամանակը կարճ է: Քրիստոսի մշակների կարիքն ամենուր զգացվում է: Շտապ դրդապատճառներ պետք է ներկայացվեն նրանց, ովքեր հիմա կներգրավվեն Տիրոջ գործի մեջ: YRPArm 245.2

Մեր դպրոցները հիմնադրվել են Տիրոջ կողմից, և եթե դրանք կառա-վարվեն Նրա նպատակի հետ ներդաշնակ, այդ դպրոցներ հաճախող երիտասարդներն արագ պատրաստ կլինեն զբաղվել ավետարանչական աշխատանքի տարբեր ճյուղերով: Ոմանք կվերապատրաստվեն որպես ավետարանչական բուժքույրեր, ոմանք՝ որպես գրական ավետարանիչներ, ոմանք՝ որպես ավետարանիչներ, և ոմանք՝ որպես Ավետարանի ծառայողներ: Որոշներն էլ պետք է նախապատրաստվեն իրենց վրա վերցնելու եկեղեցու դպրոցների գործը, որոնցում երեխաները կսովորեն: Սա շատ կարևոր գործ է, որը պահանջում է մեծ կարողություններ և խնամքով կատարված ուսումնասիրություն: YRPArm 245.3

Սատանան փորձում է տղամարդկանց և կանանց շեղել ճիշտ սկզբունքներից: Ամեն բարի բաների թշնամին ցանկանում է մարդկանց տեսնել իրենց ազդեցությունը կեղծիքի ուղղությամբ տարածելուն վարժ-ված՝ իրենց տաղանդները ընկերներին ու բարեկամներին օրհնելու համար օգտագործելու փոխարեն: Եվ բազմաթիվ մարդիկ, ովքեր հայտարարում են, թե պատկանում են Աստծո ճշմարիտ եկեղեցուն, դառնում են նրա խաբեության գերին և շեղվում երկնքի Արքայի հանդեպ ունեցած իրենց հավատարմությունից: YRPArm 245.4

Մեր հիմնադրած դպրոցները պետք է կոփեն երիտասարդությանը թշնամու գայթակղությունների դեմ. այնտեղ նրանք կարող են որակա-վորվել կյանքում օգտակար լինելու և հավիտենության մեջ Աստծուն ծա-ռայելու համար: Նրանք, ում աչքերն ուղղված են միայն Աստծո փառքին, եռանդուն կերպով կցանկանան համապատասխանել առանձնահատուկ ծառայությանը, որովհետև Քրիստոսի սերը կառավարող ազդեցություն կունենա նրանց վրա: Այս սերը տալիս է ավելին, քան սահմանափակ ուժն է, և պատրաստում է մարդուն աստվածային ձեռքբերումների համար: Խորհուրդներ ծնողներին և ուսուցիչներին, 493-495: YRPArm 245.5