Go to full page →

ՍԱՄՎԵԼ ՍեՊՏեՄԲեՐ 9 YRPArm 267

Եվ Սամվելը մեծացավ, և Տերը նրա հետ էր, և իր բոլոր խոսքերից մեկը գետին չգցեց: Եվ Դանից մինչև Բերսաբեե բոլոր Իսրայելն իմացավ, որ Սամվելը հաստատված է Տիրոջ համար մարգարե: Ա Թագավորաց 3.19, 20: YRPArm 267.1

Աննայի որդուն առաջին անգամ Աստծո հայտնվելուց հետո հետագա տարիների ընթացքում Սամվելի մարգարեության կանչվելը ընդունվեց ամբողջ ազգի կողմից: Հեղիի տանը հավատարմորեն փոխանցելով աստվածային նախազգուշացումները, ցավագին և հոգնեցուցիչ, ինչպիսին պարտականությունն էր’ Սամվելն ապացուցեց Եհովայի հավատարիմ լրաբեր լինելը, «և Տերը նրա հետ էր, և իր բոլոր խոսքերից մեկը գետին չգցեց: Եվ Դանից մինչև Բերսաբեե բոլոր Իսրայելն իմացավ, որ Սամվելը հաստատված է Տիրոջ համար մարգարե»: YRPArm 267.2

Իսրայելացիները որպես ազգ դեռևս շարունակում էին մնալ անհա-վատության և կռապաշտության վիճակում, և իբրև պատիժ՝ նրանք մնում էին փղշտացիների ենթակայության տակ: Այս ժամանակի ընթացքում Սամվելն այցելեց ողջ երկրի քաղաքներն ու գյուղերը’ փորձելով մարդկանց սրտերն ուղղել դեպի իրենց հայրերի Աստվածը, և նրա ջանքերն ապարդյուն չանցան: Քսան տարի տառապելով թշնամիների կեղեքումներից’ իսրայելացիները «հառաչեցին Տիրոջ հետևից”: Սամվելը նրանց խորհուրդ տվեց. «Եթե դուք ձեր բոլոր սրտով դարձել եք Տիրոջը, ձեր միջից հեռացրեք օտար աստվածներին և Աստարովթին, և ձեր սրտերը պատրաստեք Տիրոջ համար, և միայն Նրան պաշտեք» (Ա Թագավորաց 7.3): YRPArm 267.3

Այստեղ մենք տեսնում ենք, որ Սամվելի օրերին ուսուցանվում էր գործնական բարեպաշտություն, սրտի կրոն, ինչպես սովորեցնում էր Քրիստոսը, երբ երկրի վրա էր: Առանց Քրիստոսի շնորհի կրոնի՝ արտաքին դրսևորումներն անօգուտ էին հին Իսրայելի համար: Դրանք անօգուտ են նաև ժամանակակից Իսրայելի համար: YRPArm 267.4

Այսօր ճշմարիտ սրտի կրոնի այնպիսի վերածնունդ է հարկավոր, ինչպիսին կար հին Իսրայելում: Ապաշխարությունն առաջին քայլն է, որ պետք է տեղի ունենա այն բոլորի մոտ, ովքեր դառնում են դեպի Աստված: Ոչ ոք այս գործը մեկ ուրիշի համար չի կարող անել: Մենք պետք է անհատապես խոնարհեցնենք մեր սրտերն Աստծո առաջ և հրաժարվենք մեր կուռքերից: Երբ անենք այն ամենը, ինչը մեր ուժերի սահմաններում է, Տերը մեզ ցույց կտա Իր փրկությունը: Նահապետներ և մարգարեներ, 589, 590: YRPArm 267.5