Go to full page →

ԵՍԱՅԻԱ ՍեՊՏեՄԲեՐ 14 YRPArm 272

Եվ նա ասաց. Գնա և ասա այս ժողովրդին. լսելով կլսեք, բայց չեք հասկանա և տեսնելով կտեսնեք, բայց չեք իմանա: Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, և նրա ականջները ծանրացրու և նրա աչքերը ծեփիր, որ չտեսնի աչքերով և ականջներով չլսի, որ սիրտն իմանար ու դարձի գար և բժշկվեր: Եսայիա 6.9. 10: YRPArm 272.1

Մարգարեի պարտականությունը հստակ էր’ նա պետք է իր ձայնը բարձրացներ ընդդեմ շատացող չարիքի: Սակայն նա վախեցավ գործը վերցնել առանց հույսի որևէ երաշխիքի: «Մինչև ե՞րբ, Տեր իմ» (Եսայիա 6.11), նա հարցրեց: Մի՞թե Քո ընտրյալ ժողովրդից ոչ ոք երբևէ չպետք է հասկանա, ապաշխարի և բժշկվի: YRPArm 272.2

Մեղանչած Հուդայի համար կրած նրա սրտի բեռն իզուր չէր անցնելու: Նրա առաքելությունը չպետք է ամբողջովին անպտուղ լիներ, թեև սերունդների շարունակ բազմապատկվող չարիքը չէր կարող վերանալ նրա օրում: Իր կյանքի ընթացքում նա պետք է լիներ համբերատար, խիզախ ուսուցիչ, հույսի, ինչպես նաև դատավճռի մարգարե: Աստվածային մտադրությունը վերջապես կիրականանա, նրա և Աստծո հավատարիմ բոլոր լրաբերների ջանքերի լիարժեք պտուղը հայտնի կդառնա: Մնացորդը կփրկվի: Սա իրականանալու համար աղերսանքի և նախազգուշացման լուրը պետք է հասցվեր ապստամբներին: Տերը հայտարարեց. «Մինչև որ ամայանան քաղաքները բնակիչ չլինելով, և տները’ մարդ չունենալով, և երկիրը ավերված լինելով անապատ դառնա: Եվ Տերը հեռացնի մարդկանց, և ձգած թողածը շատանա երկրի մեջ” (համարներ 11, 12): YRPArm 272.3

Ծանր դատաստանները’ պատերազմը, աքսորը, գերությունը, ազգերի մեջ զորության և համբավի կորուստը, պետք է թափվեին ամբար-տավանների վրա, որպեսզի դրա մեջ վիրավորված Աստծո ձեռքը տես-նողները մղվեին ապաշխարանքի: Հյուսիսային թագավորության տասը ցեղերը շուտով պետք է ցրվեին ազգերի մեջ, իսկ նրանց քաղաքներն’ ամայանային, թշնամի ազգերի կործանարար զորքերը կրկին ու կրկին պետք է տարածվեին նրանց երկրում, նույնիսկ Երուսաղեմը պետք է վերջնականապես անկում ապրեր, իսկ Հուդան պետք է գերության մատնվեր, սակայն Ավետյաց Երկիրը չպետք է հավերժ լքված մնար: Ռևյու ընդ Հերալդ, 1915թ. մարտի 11: YRPArm 272.4