Go to full page →

ՀՈՒՆՎԱՐ—ՀՈԳՈՒ ԳԱԼՈՒՍՏԸ YRPArm 6

ՀՈԳՈՒ ԽՈՍՏՈՒՄԸ, ՀՈՒՆՎԱՐ 1 YRPArm 7

Եվ Ես Հորը կաղաչեմ և ուրիշ Մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան: Հովհաննես 14.16: YRPArm 7.1

Երբ Քրիստոսն Իր աշակերտներին տվեց Հոգու խոստումը, Նա մո-տեցնում էր Իր երկրային ծառայության ավարտը: Նա կանգնած էր խաչի ստվերի ներքո՝ լիովին գիտակցելով մեղքի այն ծանրությունը, որը պետք է ընկներ Իր ուսերին որպես մեղքի Կրող: Նախքան Իրեն որպես զոհ առաջարկելը՝ Նա տեղեկացրեց Իր աշակերտներին կարևորագույն և լիարժեք պարգևի մասին, որը պետք է շնորհեր Իր հետևորդներին, պարգև, ինչը կմոտեցներ նրանց Նրա շնորհի անսահման աղբյուրին: YRPArm 7.2

«Եվ Ես Հորը կաղաչեմ, - ասաց Նա, - և ուրիշ Մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Ճշմարտության Հոգին, որին աշխարհը կարող չէ ընդունել, որ չի տեսնում նրան, և ոչ էլ ճանաչում նրան, բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում և ձեզ հետ կլինի” (Հովհաննես 14.16, 17): Փրկիչը նշում էր այն ժամանակը, երբ Սուրբ Հոգին որպես Իր ներկայացուցիչ գալու էր մեծ գործ կատարելու: Դարերով կուտակված չարի դեմ պետք է դուրս գար Սուրբ Հոգին Իր աստվածային ուժով... YRPArm 7.3

Սուրբ Հոգու խոստումը չի սահմանափակվում որևէ դարաշրջանով կամ մարդկային սերնդով: Քրիստոսը հայտարարեց, որ Իր Հոգու աստվածային ազդեցությունը պետք է լիներ Իր հետևորդների հետ մինչև վերջ: Պենտեկոստեից մինչև մեր օրերը Մխիթարիչն ուղարկվել է նրանց, ովքեր իրենց ամբողջովին հանձնել են Տիրոջն ու Նրա ծառայությանը: Քրիստոսին որպես անձնական Փրկիչ ընդունած բոլոր մարդկանց Սուրբ Հոգին այցելել է որպես Խորհրդատու, Սրբացնող, Առաջնորդ և Վկա: Ինչ-քան մտերմաբար են հավատացյալները քայլում Աստծո հետ, այնքան պարզ և հզոր կերպով են նրանք վկայում իրենց Փրկագնողի սիրո և Նրա փրկարար շնորհի մասին: Այն տղամարդիկ ու կանայք, ովքեր երկար դարերի հալածանքից և փորձություններից հետո իրենց կյանքում լիովին վայելել են Հոգու ներկայությունը, աշխարհի առաջ կանգնել են որպես նշաններ և հրաշքներ: Մարդկանց և հրեշտակների առաջ նրանք բացահայտել են փրկագնող սիրո վերափոխող ուժը: Գործք առաքելոց, 47-49: YRPArm 7.4