Go to full page →

ՓԻԼԻՊՈՍ ՍԱՐԿԱՎԱԳԸ ՍեՊՏեՄԲեՐ 25 YRPArm 283

Հոգին էլ Փիլիպոսին ասաց. Մոտեցիր և հասիր այդ կառքին: Եվ Փիլիպոսն առաջ վազելով լսեց, որ Եսայիա մարգարեի գիրքն էր կարդում, և ասաց. Հասկանո՞ւմ ես արդյոք կարդացածդ։ Գործք առաքելոց 8.29, 30: YRPArm 283.1

Աստված ներքև է նայում Իր գահից և այս երկիր է ուղարկում Իր հրեշտակներին’ համագործակցելու նրանց հետ, ովքեր սովորեցնում են ճշմարտությունը: Կարդացեք Փիլիպոսի և ներքինիի փորձառության մա-սին համարները: «Եվ Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպոսի հետ և ասաց. Վեր կաց և գնա հարավային կողմը, այն ճանապարհը, որ Երուսաղեմից իջնում է Գազա, որ անապատ է: Եվ նա վեր կացավ գնաց, և ահա մի Եթովպացի մարդ, Եթովպացիների Կանթակա թագուհու ներքինի մի իշ-խանը, որ նրա բոլոր գանձի վրա էր, որ եկել էր Երուսաղեմ երկրպագու-թյուն անելու և հետ դառնալիս իր կառքում նստած կարդում էր Եսայիա մարգարեի գիրքը” (Գործք առաքելոց 8.26-28): YRPArm 283.2

Այս դրվագը ցույց է տալիս այն հոգածությունը, որ Տերը դրսևորում է ճշմարտության յուրաքանչյուր մտքի նկատմամբ: Մենք տեսնում ենք, որ երկնային հրեշտակների ծառայությունը սերտորեն կապված է այս երկրի վրա Տիրոջ ծառաների գործի հետ: YRPArm 283.3

Փիլիպոսի վրա դրված էր նոր տարածքներ մտնելու, նոր հողեր փխրեցնելու բեռը: Ուղղությունը նրան տրվում էր հրեշտակի միջոցով, ով փնտրում էր յուրաքանչյուր հնարավորություն’ մարդկանց իրենց նմանների հետ հաղորդակցության բերելու համար: Փիլիպոսն ուղարկվեց «հարավային կողմը, այն ճանապարհը, որ Երուսաղեմից իջնում է Գազա, որ անապատ է” (համար 26): Սա նրան հանդիպեցրեց մեծ ազդեցություն ունեցող մարդու հետ, ով իր վերածնունդով ճշմարտության լույսը կփոխանցեր ուրիշներին: Փիլիպոսի միջոցով կատարված Աստծո աշխատանքով մարդը համոզվեց ճշմարտության մեջ, դարձի եկավ ու մկրտվեց: Նա եռանդուն, հողի վրա ամուր կանգնած մարդ, ով ուժեղ ազ-դեցություն կունենար հօգուտ ճշմարտության: YRPArm 283.4

Այսօր, ինչպես այն ժամանակ, երկնային հրեշտակներն սպասում են մարդկանց առաջորդելու իրենց ընկերների մոտ: Հրեշտակը ցույց տվեց Փիլիպոսին որտեղ գտնել այս մարդուն, ով այնքան պատրաստ էր ճշմարտությունն ստանալու, և այսօր էլ Աստծո հրեշտակները կուղղորդեն և կառաջնորդեն այն աշխատողների ոտքերը, ովքեր թույլ կտան Սուրբ Հոգուն սրբագործել իրենց լեզուները և մաքրել ու ազնվացնել իրենց սրտերը: Ռևյու ընդ Հերալդ, 1905թ. ապրիլի 20: YRPArm 283.5