Go to full page →

ՀՈԿՏԵՄԲԵՐ—ՊԱՏՐԱՍՏ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ YRPArm 289

ԱՄԵՆԱՄԵԾ ԿԱՐԻՔԸ հոկտեմբեր 1 YRPArm 290

Սրբիր ինձ զոպայով, և ես մաքուր կլինեմ, լվա ինձ, և ձյունից սպիտակ կլինեմ: Սաղմոս 51.7: YRPArm 290.1

Ճշմարիտ աստվածապաշտության վերածնունդը մեր բոլոր կա-րիքներից ամենահրատապն է: Սա որոնելը պետք է լինի մեր առաջին գործը: Պետք է լինի Աստծո օրհնություններն ստանալու եռանդուն ջանք, ոչ թե որովհետև Աստված չի ցանկանում մեզ վրա հեղել Իր օրհնությունները, այլ որովհետև մենք պատրաստ չենք դրանք ստանալ: Մեր երկնային Հայրն ավելի շատ է ցանկանում տալ Իր Սուրբ Հոգին իրենից խնդրողներին, քան երկրային ծնողները՝ բարի պարգևներ իրենց երեխաներին: Բայց մեր գործն է խոստովանությամբ, խոնարհությամբ, ապաշխարությամբ և ջերմեռանդ աղոթքով իրականացնել այն պայմանները, որոնց հիման վրա Աստված խոստացել է շնորհել մեզ Իր օրհնությունները: YRPArm 290.2

Վերածնունդ պետք է ակնկալել միայն ի պատասխան աղոթքի: Քանի որ մարդիկ այսքան զուրկ են Աստծո Սուրբ Հոգուց, նրանք չեն կարող գնահատել Խոսքի քարոզը, սակայն երբ Հոգու զորությունը դիպչում է նրանց սրտերին, այն ժամանակ ասված խոսքերն ապարդյուն չեն լինի: Ուղղորդվելով Աստծո Խոսքի դասերով Իր Հոգու դրսևորմամբ, առողջ խոհեմության գործադրմամբ’ մեր հանդիպումներին մասնակցողները թանկագին փորձ ձեռք կբերեն և տուն վերադառնալով’ պատրաստ կլինեն գործի դնել առողջ ազդեցություն: YRPArm 290.3

Հին գաղափարակիրները գիտեին, որ հարկավոր է պայքարել Աստծո հետ աղոթքում և վայելել Նրա Հոգու հեղումը: Սակայն նրանք լքում են գործողության բեմը, և ովքե՞ր են գալիս փոխարինելու նրանց: Ինչպիսի՞ն է մեծացող սերունդը: Վերստին ծնվա՞ծ են արդյոք նրանք: Աչալո՞ւրջ ենք մենք արդյոք այն գործի նկատմամբ, որն այսօր կատարվում է երկնային սրբարանում, կամ սպասո՞ւմ ենք արդյոք մի ազդեցիկ ուժի, որը պետք է իջնի եկեղեցու վրա դրա զարթոնքից առաջ: Արդյո՞ք մենք հույս ունենք տեսնել ողջ եկեղեցին վերածնված: Այդ ժամանակը երբեք չի գա: YRPArm 290.4

Եկեղեցում կան դարձի չեկած մարդիկ, ովքեր չեն միաբանվի ջեր-մեռանդ, ազդեցիկ աղոթքում: Մենք պետք է գործի մեջ անհատապես մտնենք: Մենք պետք է շատ աղոթենք և քիչ խոսենք: Ռևյու ընդ Հերալդ, 1887թ. մարտի 22: YRPArm 290.5