Go to full page →

ՃՆՇՎԱԾ «ԵՍ” հոկտեմբեր 17 YRPArm 306

Ես խրատ եմ տալիս քեզ, Ինձանից կրակում փորձված ոսկի առ, որ հարստանաս, և սպիտակ հանդերձներ, որ հագնես, որ քո մերկության ամոթը չերևա, և դեղ դիր աչքերիդ, որ տեսնես: Հայտնություն 3.18: YRPArm 306.1

Եկեղեցիներում պետք է Աստծո զորության հիասքանչ դրսևորում լինի, սակայն այն չի ներգործի նրանց վրա, ովքեր չեն խոնարհեցրել իրենց Տիրոջ առաջ և չեն բացել իրենց սրտի դուռը խոստովանությամբ և ապաշխարությամբ: Աստծո փառքով երկիրը լուսավորող այդ լույսի դրևորման մեջ նրանք իրենց կուրությամբ հանդերձ միայն վտանգավոր բան կտեսնեն, մի բան, որ կհարուցի նրանց վախն, ու նրանք կսկսեն ընդդիմանալ դրան: Քանի որ Աստված չի գործում նրանց գաղափարներին և ակնկալիքներին համապատասխան, նրանք կընդդիմանան ու կասեն. «Ինչո՞ւ մենք չպետք է ճանաչենք Սուրբ Հոգուն, երբ այսքան տարիներ այս գործի մեջ ենք»: Որովհետև նրանք չեն պատասխանում Աստծո լուրի նախազգուշացումներին և աղերսանքներին, այլ համառորեն ասում են. «Ես հարուստ եմ և մեծացա և ոչ բանի կարոտ չեմ” (Հայտնություն 3.17): YRPArm 306.2

Տաղանդն ու երկար տարիների փորձը մարդկանց լույսի ուղիներ չի դարձնի, մինչև նրանք իրենց չդնեն արդարության Արևի պայծառ շողերի ներքո և կանչվեն, ընտրվեն ու պատրաստվեն Սուրբ Հոգու շնորհով: Երբ սուրբ գործով զբաղվող մարդիկ խոնարհեցնեն իրենց Աստծո ձեռքի տակ, Տերը կբարձրացնի նրանց: Նա նրանց ընկալունակ մարդիկ կդարձնի, Իր Հոգով հարուստ մարդիկ: Աշխարհի Լույսից ճառագող լույսը ի դերև կհանի նրանց բնավորության եսասիրական, խիստ գծերը և նրանց կամակորությունը: «Կգամ շուտով քեզ մոտ և քո ճրագակալը կշարժեմ իր տեղից, եթե չապաշխարես» (Հայտնություն 2.5): Եթե փնտրեք Տիրոջը ձեր ամբողջ հոգով, Նա կգտնվի ձեզ համար: YRPArm 306.3

Վերջը մոտ է: Մենք կորցնելու վայրկյան անգամ չունենք: Լույսը պարզ ու հստակ շողերով պետք է փայլի Աստծո ժողովրդից’ Հիսուսին բերելով եկեղեցիների և աշխարհի առաջ: Ռևյու ընդ Հերալդ, 1890թ. դեկտեմբերի 23: YRPArm 306.4