Go to full page →

ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԱԽԸ ՀԵՌԱՑԵԼ Է ՆՈՅեմբեր 26 YRPArm 347

Եվ ասաց. Չէ՞ որ պատվիրելով պատվիրեցինք ձեզ, որ չսովորեցնեք այդ անունով. Եվ ահա Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով, և կամենում եք այն մարդի արյունը մեզ վրա բերել: Պետրոսը և առաքյալները պատասխանելով ասացին. Աստծուն պետք է ավելի հնազանդվել, քան թե մարդկանց: Գործք առաքելոց 5.28, 29: YRPArm 347.1

Ես լսում էի սպառազինվածներին մեծագույն զորությամբ ճշմարտու-թյունը խոսելիս: Այն արդյունավետ էր: Ես տեսա նրանց, ովքեր կապված էին. կանայք՝ կապված իրենց ամուսինների կողմից, երեխաներ՝ կապված իրենց ծնողների կողմից: Ազնիվները, ում հետ են պահել կամ կանխել ճշմարտությունը լսելուց, այժմ անհամբերությամբ կառչել էին ներկայացված ճշմարտությանը: Նրանց ողջ վախը հարազատներից վերացել էր: Միայն ճշմարտությունն էր վեր հառնում նրանց առաջ: Այն ավելի թանկ ու արժեքավոր էր, քան կյանքը: Նրանք ծարավ էին ճշմար-տությանը: Ես հարցրեցի, թե ի՞նչն էր այս մեծ փոփոխության պատճառը: Մի հրեշտակ պատասխանեց. «Վերջին անձրևը: Տիրոջ ներկայությունից եկող թարմությունը: Երրորդ հրեշտակի բարձր գոչյունը”: YRPArm 347.2

Այս ընտրվածների հետ մեծագույն զորություն կար: Հրեշտակն ասաց. «Նայի'ր”: Իմ ուշադրությունը թեքվեց դեպի չարերն ու անհավատները: Նրանք բոլորը վրդովված էին: Աստծո ժողովրդի եռանդն ու զորությունը բորբոքել և զայրացրել էր նրանց: Շփոթմունք ու միայն շփոթմունք էր ամեն անկյունում: Ես տեսա, թե ինչ դավեր էին նյութվում Աստծո լույսն ու զորությունն ունեցողների խմբի դեմ: Խավարը սաստկանում էր նրանց շուրջը, բայց նրանք կանգնած էին՝ արդարացված Աստծուց և Նրան վստահելով: Ես տեսա, որ նրանք մտամոլոր էին: YRPArm 347.3

Հետո ես տեսա, որ նրանք եռանդուն կերպով կանչում են Աստծուն: Գիշեր ու ցերեկ նրանց լացը չէր դադարում: Ես լսում էի հետևյալ խոսքերը. «Տեր Աստված, թող լինի Քո կամքը: Եթե դա կարող է փառավորել Քո անունը, փախուստի ճանապարհ տուր Քո ժողովրդին, մեզ ազատիր շրջապատող անհավատներից: Նրանք մեզ համար մահ են որոշել, սակայն Քո բազուկը կարող է փրկություն բերել»: Սրանք այն բոլոր բառերն են, որոնք կարող եմ վերհիշել: Նրանք կարծես խորապես զգում էին իրենց անարժան լինելն ու ամբողջովին հանձնվել էին Աստծո կամքին: Եվ ամեն մեկը, առանց բացառության, ջերմեռանդ աղերսում էր և պայքարում ազատագրության համար, ինչպես Հակոբը: Ռևյու ընդ Հերալդ, 1857թ. դեկտեմբերի 31: YRPArm 347.4