Go to full page →

ԹՇՆԱՄԻՆ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ դեկտեմբեր 5 YRPArm 357

Սրա համար ուրախացեք, ով երկինք, և որ բնակված եք նրանում. վա՜յ երկրին և ծովին, [և նրանցում բնակվողներին] որ Բանսարկուն վայր իջավ ձեզ մոտ, որ մեծ բարկություն ունի’ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի: Հայտնություն 12.12: YRPArm 357.1

Նրանց, ովքեր ամեն ինչ նվիրաբերում են Աստծուն, հոգիների թշնամին չի կարող չանհանգստացնել: Սատանան կգա նրանց մոտ իր ճշմար-տանման գայթակղություններով՝ ցանկանալով շեղել նրանց առ Աստված ունեցած իրենց հավատարմությունից: Նա նրանց կառաջարկի իր կաշառքը, ինչպես առաջարկեց Քրիստոսին փորձությունների անապա-տում՝ ասելով. «Սրանց ամենը Քեզ կտամ, եթե ընկած երկրպագես ինձ” (Մատթեոս 4.9): YRPArm 357.2

Բայց ի՞նչ պետք է լինի քրիստոնյայի պատասխանը չարի բոլոր գայ-թակղություններին: Նա պետք է ասի. «Բացի Քրիստոսի գործից՝ ես իմ կարողությունները չեմ տրամադրի ոչ մի բանի առաջխաղացման համար: Ես իմը չեմ, ես գնվել եմ թանկ գնով: Ես չպետք է ապրեմ իմ հաճույքի համար, քանի որ գնվել, փրկագնվել եմ Քրիստոսի արյամբ: Ես չեմ կարող Քրիստոսին տալ ավելին, քան այն, ինչ պատկանում է Իրեն, քանի որ իմ կյանքի յուրաքանչյուր պահ Նրանն է: Ես նրա սեփականությունն եմ՝ ծառա, ով վարձվել է իր Տիրոջ կամքը կատարելու”: YRPArm 357.3

Սա միակ ապահով դիրքն է մեզ համար, և եթե եկեղեցու ամեն անդամ սա զգա, եկեղեցին մեծ ազդեցություն կունենա Քրիստոսի համար հոգիներ շահելու գործում: Գործն անելու կիսասիրտ ցանկությունը միաժամանակ Աստծուն և սատանային ծառայելու ջանքեր են, որ եկեղեցին զուրկ են պահում Աստծո Հոգուց: YRPArm 357.4

Եթե եկեղեցու անդամները նվիրված լինեին Աստծուն, միաբանված լինեին Հոգում և խաղաղությամբ միմյանց կապված, եթե կազմակերպված լինեին բարու ազդեցությունն ուրիշներին փոխանցելու նպատակով, եկեղեցին իսկապես կլիներ աշխարհի լույսը: Եթե եկեղեցու անդամները փորձեին Քրիստոսին ներկայացնել բնավորությամբ և կյանքով, հազարավոր մարդիկ կձգտեին դեպի Փրկիչը, Ով այժմ պատճառ ունի քննադատելու բառերն ու գործերն այն մարդկանց, ովքեր դավանում են Իր անունը: YRPArm 357.5

«Որովհետև Աստված որ ասաց, թե խավարից լույս ծագի, Ինքը մեր սրտերի մեջ ծագեցրեց՝ Աստծո փառքի գիտության լուսավորությունը տալու համար Հիսուս Քրիստոսի դեմքում: Բայց այս գանձն ունենք հողի անոթներում, որ զորության գերազանցությունն Աստծունը լինի, և ոչ թե մեզանից” (Բ Կորնթացիս 4.6, 7): Տնային ավետարանիչ, 1892թ. հոկ-տեմբերի 1, մաս 3: YRPArm 357.6