Go to full page →

ՄԻՇՏ ԿԱ ԲԱՑ ԴՈՒՌ դեկտեմբեր 9 YRPArm 361

Գիտեմ քո գործերը, ահա քո առաջ մի բացված դուռ դրի, և այն ոչ ոք չի կարող փակել, որովհետև քիչ զորություն ունես, և Իմ խոսքը պահեցիր և Իմ անունը չուրացար: Հայտնություն 3.8: YRPArm 361.1

Նրանք, ովքեր կլինեն հաղթողներ, մեծապես կբարձրացվեն Աստծո և Նրա հրեշտակների առաջ: Քրիստոսը խոստացել է, որ կդավանի նրանց անուններն Իր Հոր և երկնքի սուրբ հրեշտակների առաջ: Նա մեզ օգ-նության առատ խոստումներ է տվել, որպեսզի մենք հաղթողներ լինենք: Ճշմարիտ Վկան մեզ վստահեցրել է, որ Ինքը մեր առաջ բաց դուռ է դրել, որը ոչ ոք չի կարող փակել: YRPArm 361.2

Նրանք, ովքեր փորձում են հավատարիմ լինել Աստծուն, կարող են զրկվել աշխարհի շատ առավելություններից: Նրանց ճանապարհը կարող է փակվել, և նրանց գործը կարող է խոչընդոտել ճշմարտության թշնամին, սակայն չկա մի ուժ, որը կկարողանա փակել Աստծո և նրանց հոգիների միջև եղած հաղորդակցության դուռը: Քրիստոնյան ինքը կարող է փակել այդ դուռը’ մեղքի մեջ ընկղմվելով կամ երկնքի լույսը մերժելով: Նա կարող է դարձնել իր ականջները ճշմարտության լուրը լսելուց և այս կերպ խզել Աստծո և իր հոգու միջև եղած կապը: YRPArm 361.3

Դուք կարող եք ունենալ ականջներ, բայց չլսել: Դուք կարող եք ունենալ աչքեր, բայց չտեսնել լույսը, ոչ էլ ստանալ այն լուսավորությունը, որն Աստված տվել է ձեզ: Դուք կարող եք փակել դուռը լույսի առաջ ճիշտ այն-պես, ինչպես փարիսեցիները փակեցին դուռը Քրիստոսի առաջ, երբ Նա սովորեցնում էր իրենց: Նրանք չստացան Նրա բերած լույսն ու գիտու-թյունը, որովհետև դրանք չեկան այն ճանապարհով, որով նրանք էին սպասում: Քրիստոսը երկրի լույսն էր, և եթե նրանք ընդունեին այն լույսը, որը Նա ողորմածաբար բերել էր իրենց, կփրկվեին, սակայն նրանք մերժեցին Իսրայելի Սուրբին: YRPArm 361.4

Քրիստոսն ասաց, որ նրանք «խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև նրանց գործերը չար էին: Որովհետև ամեն չար գործողն ատում է լույսը, և չի գալիս դեպի լույսը, որ նրա գործերը չհանդիմանվեն» (Հովհաննես 3.19, 20): Նա ասաց. «Եվ դուք չեք կամենում Ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք” (Հովհաննես 5.40): Ճանապարհը բաց էր, սակայն իրենց սեփական կյանքի ընթացքով նրանք փակեցին դուռը և խզեցին կապը Քրիստոսի հետ: Մենք կարող ենք անել նույնը’ մերժելով լույսն ու ճշմարտությունը: Ռևյու ընդ Հերալդ, 1889թ. մարտի 26: YRPArm 361.5