Go to full page →

ԱՊԱՀՈՎ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԻՆ դեկտեմբեր 22 YRPArm 374

Որովհետև Իմ համբերության խոսքը պահեցիր, Ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձի երկրի երեսի վրա բնակվողներին: Հայտնություն 3.10: YRPArm 374.1

Ճակատամարտը չարի և բարու ուժերի’ Աստծո և ընկած հրեշտակների միջև, մշտապես շարունակվում է: Մեզ ծուղակներ են շրջապատում առջևից և հետևից, աջից և ձախից: Այն հակամարտությունը, որի միջով անցնում ենք, վերջինն է, որ կունենանք այս աշխարհում: Մենք հիմա դրա էպիկենտրոնում ենք: Երկու կողմեր պայքարում են գերիշխանության համար: Այս հակամարտության մեջ մենք չենք կարող չեզոք մնալ: Մենք պետք է կանգնենք կա'մ մի, կա'մ մյուս կողմում: Եթե տեղ գրավենք Քրիստոսի կողքին, եթե Նրան դավանենք աշխարհի առաջ մեր խոսքով ու գործով, մենք դառնում ենք կենդանի վկայություն այն մասին, թե Ում ենք ընտրել ծառայելու և պատվելու: Երկրագնդի պատմության այս կարևոր շրջանում մենք չենք կարող որևէ մեկին անորոշության մեջ թողնել, թե Ում կողմում ենք: YRPArm 374.2

«Որովհետև Իմ համբերության խոսքը պահեցիր, Ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձի երկրի երեսի վրա բնակվողներին”: Այս տեքստում ներկայացված է այն փորձության ժամը, որը կտրվի երկրի վրա բնակվողներին փորձելու համար: Մենք ապրում ենք հենց այդ փորձության ժամանակահատվածում: Ոչ ոք չի կարող խույս տալ այս հակամարտությունից: Եթե դուք ունեք բնավո-րության վատ գծեր, որոնք չեք ջանում վերացնել, վստահ եղեք, որ թշնա-մին փորձ կկատարի դրանց վրա իշխանություն հաստատել, որովհետև նա ակնդետ հետևում է’ ձգտելով կործանել յուրաքանչյուրի հավատը: YRPArm 374.3

Թշնամու ամեն մի ծուղակի վրա հաղթանակ տանելու համար մենք պետք է կառչենք այն ուժին, որը մեզանից վեր է: Մենք պետք է մշտական և կենդանի կապ ունենանք Քրիստոսի հետ, Ով ունի զորություն հաղթանակ տալու յուրաքանչյուր մարդու, ով կպահպանի հավատի և խոնարհության դիրքորոշում: Եթե մենք ինքնավստահ ենք և կարծում ենք, թե կարող ենք շարունակել այնպես, ինչպես մեզ է հաճո, և հույս ենք փայփայում վերջում ճիշտ կողմում հայտնվել, կպարզվի, որ չարաչար սխալվում ենք: Ու եթե վճռականապես փափագում ենք հաղթողի պարգևն ստանալ, պետք է առաջ շարժվենք քրիստոնեական պայքարում, թեկուզ և ամեն քայլի ընդդիմության հանդիպենք: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. հուլիսի 9: YRPArm 374.4