Go to full page →

ԹԱԳԱՎՈՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐ դեկտեմբեր 30 YRPArm 382

Ով որ հաղթի, ամենը կժառանգի, և Ես կլինեմ նրան Աստված, և նա կլինի Ինձ որդի: Հայտնություն 21.7: YRPArm 382.1

Մի’ հուսալքվեք, մի’ վախեցեք: Թեև դուք գայթակղություններ կունե-նաք, թեև թշնամու կողմից դրված ծուղակների կհանդիպեք, միևնույնն է, եթե ունեք Աստծո երկյուղը, գերազանց ուժով հրեշտակները կուղարկվեն ձեզ օգնության, և դուք պատրաստ կլինեք դիմակայել խավարի ուժերին: Հիսուսն ապրում է: Նա մահացավ՝ ելքի ճանապարհ հարթելու ընկած մարդկության համար: Եվ Նա ապրում է այսօր բարեխոսություն անելու մեզ համար, որպեսզի մենք բարձրացվենք Իր աջ կողմը: Հուսացեք Աստծուն: Աշխարհը շարժվում է լայն ճանապարհով, և քանի որ դուք շարժվում եք նեղ ճանապարհով և ունեք սկզբունքներ և զորություններ, որոնցով կարելի է գոհանալ և դիմակայել թշնամիների դիմադրությանը, հիշեք, որ կանխատեսում կա արված ձեզ համար: Օգնությունը դրված է Նրա վրա, Ով զորավոր է, և Նրա միջոցով դուք կարող եք նվաճել: YRPArm 382.2

Դո'ւրս եկեք նրանց միջից և առանձնացեք, ասում է Աստված, և Ես ձեզ կընդունեմ, և դուք կլինեք Ամենակարող Տիրոջ որդիներն ու դուստրերը: Ի՜նչ խոստում է սա: Սա երաշխիք է ձեզ համար, որ դուք կդառնաք արքայական ընտանիքի անդամներ, երկնային արքայության ժառանգներ: Եթե որևէ մարդ պատվի է արժանանում կամ կապվում է երկրային որևէ միապետի հետ, ինչպե՜ս են սպառվում այդ մասին ազդարարող օրվա լրագրերի օրինակները, և բորբոքվում է նրանց նախանձը, ովքեր իրենց այդքան հաջողակ չեն համարում: Սակայն կա Մեկը, Ով ամեն ինչի Թագավորն է, տիեզերքի Միապետը, ամեն բարի բանի Ստեղծողը, և Նա ասում է մեզ՝ Ես ձեզ կդարձնեմ Իմ որդիներն ու դուստրերը, Ես ձեզ կմիավորեմ Ինձ հետ, դուք կդառնաք արքայական ընտանիքի անդամներ և երկնային Թագավորի զավակեր: YRPArm 382.3

Հետո Պողոսն ասում է. «Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրե-լիներ, մեր անձերը սրբենք հոգու և մարմնի ամեն պղծությունից, սրբու-թյունը կատարենք Աստծո ահով» (Բ Կորնթացիս 7.1): Ինչո՞ւ չանել այս, երբ մենք ունենք նման դրդապատճառ’ Բարձրյալ Աստծո զավակները լինելու, երկնքի Աստծուն Հայր կոչելու առավելությունը: Ռևյու ընդ Հերալդ, 1870թ. մայիսի 31: YRPArm 382.4