Go to full page →

ՔԱՂՑՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 7 YRPArm 75

Բայց Հոգու պտուղն է’ սեր, ուրախություն, խաղաղություն, եր-կայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. այնպիսիների դեմ օրենք չկա: Գաղատացիս 5.22, 23: YRPArm 75.1

Եթե Քրիստոսն ապրում է մեզանում, մենք կլինենք քրիստոնյաներ ինչպես տանն, այնպես էլ դրսում: Իսկական քրիստոնյան բարի խոսքերով է շփվում իր բարեկամների և շրջապատի մարդկանց հետ: Նա կլինի բարի, քաղաքավարի, սիրող, կարեկից և կկրթի իրեն երկնային ընտանիքի հետ բնակվելու համար: Եթե նա արքայական ընտանիքի անդամ է, կներկայացնի այն թագավորությունը, ուր որ գնալու է: Նա մեղմությամբ կխոսի իր երեխաների հետ, քանի որ կգիտակցի, որ նրանք ևս Աստծո ժառանգներն են’ երկնային ընտանիքի անդամներ: Աստծո զավակների մեջ չկա կոպտության հոգի, քանի որ «Հոգու պտուղն է’ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. այնպիսիների դեմ օրենք չկա”: Այն Հոգին, որը փայփայվում է տանը, կդրսևորվի եկեղեցում: YRPArm 75.2

Մենք պետք է կրթենք մեր հոգին, որպեսզի այն լինի գթառատ, քնքուշ, նուրբ, ներողամտությամբ և կարեկացանքով լի: Եթե մենք մի կողմ դնենք ամեն ունայնություն, բոլոր հիմար խոսակցությունները, ժեստերն ու կատակները, չենք լինի սառը, անկարեկից և չշփվող: YRPArm 75.3

Տիրոջ Հոգին պետք է լինի ձեզանում, մինչև որ դառնաք Աստծո պար-տեզի անուշաբույր ծաղիկ: Դուք պետք է շարունակ խոսեք լույսի, Հիսուսի’ արդարության Արեգակի մասին, մինչև փոխվեք փառքից փառք, բնավորությունից բնավորություն’ առաջանալով զորությունից զորություն և ավելի ու ավելի ճշմարիտ կերպով արտացոլելով Հիսուսի թանկագին պատկերը: Երբ այս ամենն անեք, Տերը երկնային գրքում կգրի «Կեցցե'ք”, քանի որ դուք ներկայացնում եք Հիսուսին: YRPArm 75.4

Քրիստոնյաները չպետք է լինեն կարծրասիրտ ու անհասանելի: Մեր վարքագիծը պետք է ներկայացնի Հիսուսին, և մեր բնավորությունը պետք է լինի գեղեցիկ’ երկնային շնորհով օժտված: Աստծո ներկայությունը պետք է լինի լիարժեք ներկայություն մեզ հետ, և ուր էլ որ գնանք, պետք է աշխարհին տանենք լույսը: Ձեր շուրջը գտնվողներին հարկ է գիտակցել, որ ձեզ շրջապատում է երկնքի մթնոլորտը: Ռևյու ընդ Հերալդ, 1892թ. սեպտեմբերի 20: YRPArm 75.5