Go to full page →

ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 23 YRPArm 91

Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն: Մատթեոս 5.8: YRPArm 91.1

Երբ մեկը լիովին ազատված է ես-ից, երբ հոգուց դուրս է շպրտել բոլոր կեղծ աստվածներին, դատարկ տարածություն է ներհոսում Քրիստոսի Հոգին: Նման մարդն ունի հավատ, որն աշխատում է սիրով և մաքրագործում է հոգին ամեն աղտից՝ բարոյական թե հոգևոր: Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը, կարող է աշխատել նրա սրտի հետ՝ ներգործելով նրա վրա և ուղղորդելով այն, որպեսզի նա վայելի հոգևոր արժեքները: Նա «հոգևորապես է” վարվում (Հռոմեացիս 8.1) և մտածում է Հոգու բաների մասին: Նա չի վստահում ես-ին, Քրիստոսն է ամեն ինչը ամեն բանում: Ճշմարտությունը շարունակում է բացվել Սուրբ Հոգու միջոցով, նա հեզությամբ է ընդունում պատվաստված խոսքը և Տիրոջն է տալիս ողջ փառքն՝ ասելով. «Բայց մեզ հայտնեց Աստված Իր Հոգով” (Ա Կորնթացիս 2.10): «Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որ ճանաչենք այն բաները, որ Աստծուց տրվեցին մեզ” (համար 12): YRPArm 91.2

Բացահայտող Հոգին մարդու մեջ նաև արդարության պտուղ է մշակում: Քրիստոսը «ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի» (Հովհաննես 4.14): Նա Ճշմարիտ Որթի ճյուղն է և մեծ պտղաբույլեր է կրում Աստծուն փառավորելու համար: Ի՞նչ բնույթի պտուղ է կրում: «Բայց Հոգու պտուղն է՝ սեր»: Ուշադրություն դարձրեք բառերին’ սեր, և ոչ թե ատելություն, ուրախություն, ոչ թե դժգոհություն և սուգ, խաղաղություն, ոչ թե զայրույթ, անհանգստություն և կեղծ փոր-ձություններ: «Երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն. այնպիսիների դեմ օրենք չկա” (Գաղատացիս 5.22, 23): YRPArm 91.3

Այս Հոգին ունեցողներն Աստծո եռանդուն գործընկերները կլինեն, երկնային էակները կհամագործակցեն նրանց հետ, և նրանք կդատվեն իրենց կրած ճշմարտության պատգամի Հոգով: Նրանք գեղեցիկ տեսարան են աշխարհի, հրեշտակների և մարդկանց համար: Նրանք ազնվացվում և զատվում են Սուրբ Հոգուն և ճշմարտությանը հավատալու միջոցով: Նրանք հոգու գանձարան չեն բերել փայտ, հարդ ու խոզան, այլ ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր: Նրանց խոսքերը գալիս են սթափ մտքից, և իրենց սրտի գանձերից դուրս են բերում մաքուր և սուրբ բաներ՝ համաձայն Հիսուսի օրինակի: Տնային ավետարանիչ, 1893թ. նոյեմբերի 1: YRPArm 91.4