Go to full page →

ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՀԵՄՈՒԹՅՈՒՆ ապրիլ 5 YRPArm 105

Բայց շնչավոր մարդն Աստծո Հոգու բաները չի ընդունում, որովհետև նրանք հիմարություն են նրա համար, և չի էլ կարող գիտենալ, որովհետև հոգևոր կերպով են քննվում։ Ա Կորնթացիս 2.14: YRPArm 105.1

Ճշմարտության զարդերը ցրված են հայտնության դաշտում, սակայն դրանք թաղվել են մարդկային ավանդույթների, մարդկանց ասույթների և պատվիրանների տակ, և երկնային իմաստությունը պարզապես արհամարհվել է, քանի որ սատանային հաջողվել է աշխարհին հավա-տացնել, որ մարդկանց բառերն ու ձեռքբերումները մեծագույն նշանա-կություն ունեն: Տեր Աստվածը’ աշխարհների Արարիչը, անասելի գնով աշխարհին տվեց Ավետարանը: Աստվածային այս գործող ուժի միջոցով առատ սփոփանք և երկնային մխիթարության ուրախ ու թարմացնող աղբյուրներ են բացվել նրանց համար, ովքեր կգան կյանքի աղբյուրի մոտ: Կան ճշմարտության երակներ, որոնք դեռևս պետք է բացահայտվեն, և հոգևոր արժեքները պետք է տարբերակվեն հոգևորապես: YRPArm 105.2

Չարի ազդեցությամբ մթագնած մտքերը չեն կարող գնահատել ճշմարտության արժեքը, որը Հիսուսում է: Երբ սրտում անօրենություն է փայփայվում, մարդիկ չեն զգում աղոթքով և խորհելով ջանք անելու անհրաժեշտություն’ հասկանալու համար, որ իրենք կճանաչեն կամ կկորցնեն երկինքը: Նրանք այնքան երկար են եղել թշնամու ստվերի տակ, որ ճշմարտությանը նայում են ասես խավար ու անկատար ապակիների միջից, քանի որ ամեն ինչ խավար ու այլասերված է նրանց աչքերում: Նրանց հոգևոր տեսողությունը թույլ ու անվստահելի է, քանի որ նրանք նայում են ստվերին և երես են թեքում լույսից: YRPArm 105.3

Սակայն նրանք, ովքեր հայտարարում են, թե հավատում են Հիսուսին, պետք է մշտապես ձգտեն դեպի լույսը: Նրանք պետք է ամեն օր աղոթեն, որպեսզի Սուրբ Հոգու լույսը փայլի Սուրբ Գրքի էջերի վրա, որպեսզի կարողանան հասկանալ Աստծո Հոգու բաները: Անհրաժեշտ է ունենալ անվերապահ վստահություն Աստծո Խոսքին, եթե ոչ’ կորած ենք: Մարդկանց բառերը, ինչքան էլ վեհ լինեն դրանք, ի զորու չեն մեզ կատարյալ դարձնել, և դրանց ազդեցությամբ մենք չենք կարող ամբողջովին նվիրվել բարի գործերին: YRPArm 105.4

«Աստված սկզբից ընտրեց ձեզ փրկության համար Հոգու փրկության և ճշմարիտ հավատի մեջ” (Բ Թեսաղոնիկեցիս 2.12): Այս տեքստում բացահայտված են մարդու փրկության համար աշխատող երկու գործոններ’ աստվածային ազդեցությունը և Քրիստոսին հետևողների ուժեղ, կենդանի հավատը: Հոգու սրբագործմամբ և ճշմարտությանը հավատալով ենք մենք դառնում Աստծո գործընկերները: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. դեկտեմբերի 1: YRPArm 105.5