Go to full page →

ՀԱՆՔՆ ԱՎԵԼԻ ԽՈՐԸ ՓՈՐԵԼՈՎ ապրիլ 9 YRPArm 109

Բայց սրանք ավելի ազնիվ էին, քան թե նրանք, որ Թեսաղոնիկեում էին, որ խոսքը բոլոր հոժարությամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թե այս այսպե՞ս է։ Գործք առաքելոց 17.11: YRPArm 109.1

Աստվածաշունչ կարդալը ճիշտ է և տեղին, սակայն ձեր պարտա-կանությունն այդքանով չի ավարտվում, քանի որ պետք է դրա էջերն ուսումնասիրեք ինքնուրույն: Աստծո գիտությունը հնարավոր չէ ստանալ առանց մտավոր ջանքի, առանց իմաստություն ստանալու համար աղոթքի, որպեսզի կարողանաք զանազանել ճշմարտության մաքուր հատիկը որոմից, որով էլ մարդիկ և սատանան սխալ են ներկայացնում ճշմարտության վարդապետությունը: Սատանան և նրա մարդկանց համադաշնությունը ջանք չեն խնայել կեղծիքի որոմը խառնել ճշմարտության հացահատիկի հետ: Մենք պետք է մեծ եռանդով որոնենք թաքնված գանձը և խնդրենք իմաստություն երկնքից’ տարբերելու մարդկային հորինվածքները երկնային պատվերներից: Սուրբ Հոգին կաջակցի փրկագնման ծրագրին վերաբերող մեծ և թանկագին ճշմար-տությունը փնտրողին: YRPArm 109.2

Ես հատկապես կընդգծեի այն փաստը, որ Սուրբ Գրքի անկանոն ընթերցումը բավարար չէ: Մենք պետք է ուսումնասիրենք այն, և սա է ենթադրում ամբողջ Խոսքի կատարումը: Ինչպես հանքափորն է ջանա-սիրաբար փորում հողը ոսկու հանքաշերտ գտնելու համար, նույն կերպ դուք պետք է բացահայտեք Աստծո Խոսքը’ այն թաքնված գանձը, որ սա-տանան այսքան երկար փորձել է քողարկել մարդկանցից: Տերն ասում է. «Եթե մեկը կամենում է Նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապե-տության համար” (Հովհաննես 7.17): YRPArm 109.3

Աստծո Խոսքը ճշմարտություն և լույս է, և այն պետք է ջահ լինի ձեր ոտքերի առաջ’ ուղղորդելու դեպի Աստծո քաղաքի դարպասներ տանող ճանապարհի ձեր ամեն մի քայլը: Այս պատճառով է, որ սատանան կատարում է այսքան հուսահատ ջանքեր Տիրոջ փրկագնվածների համար ստեղծված կածանը քողարկելու համար: Դուք չպետք է ձեր մտքերը բերեք Աստվածաշունչ և ձեր կարծիքը դարձնեք առանցք, որի շուրջ պետք է պտտվի ճշմարտությունը: Անհրաժեշտ է, որ դուք թողնեք ձեր մտքերն ուսումնասիրության դռան առաջ և խոնարհ ու ենթարկվող սրտով, Քրիստոսում թաքնված ես-ով, եռանդուն աղոթքով իմաստություն խնդրեք Աստծուց: Դուք պետք է զգաք, որ Աստծո բացահայտված կամքն իմանալու կարիք ունեք, քանի որ դա վերաբերում է ձեր անձնական, հավիտենական բարեկեցությանը: Աստվածաշունչն ուղեցույց է, որի միջոցով դուք կիմանաք հավիտենական կյանքի ճանապարհը: Ամեն ինչից վեր պետք է փափագեք իմանալ Տիրոջ կամքն ու ճանապարհները: Քրիստոնեական կրթության հիմունքները, 307, 308: YRPArm 109.4