Go to full page →

ԽՈՍՔՈՎ ՍՐԲԱԳՈՐԾՎԱԾ ապրիլ 18 YRPArm 118

Նրանց սուրբ արա Քո ճշմարտությունով. Քո խոսքը ճշմարտություն է: Հովհաննես 17.17: YRPArm 118.1

Հիսուսի պահանջի բարդությունն այն է, որ Նրան սիրողները պետք է հեռու մնան աշխարհի չարիքից և լինեն սրբագործված ճշմարտության միջոցով: Նա մեզ չի թողնում անորոշ կասկածների մեջ, թե ինչ է ճշմարտությունը, այլ ավելացնում է. «Քո խոսքը ճշմարտություն է»: Աստծո Խոսքն է այն միջոցը, որով պետք է իրականացվի մեր սրբագործումը: Հետո շատ կարևոր է, որ մենք ծանոթանանք Աստվածաշնչի սուրբ ցուցումների հետ: Մեզ համար կյանքի Խոսքը հասկանալն այնքան կարևոր է, որքան առաջին աշակերտների համար կարևոր էր փրկության ծրագրի մասին տեղեկանալը: YRPArm 118.2

Մենք չենք ներվի, եթե մեր սեփական անփութության պատճառով չիմանանք Աստծո Խոսքի պահանջները: Աստված տվել է մեզ Իր Խոսքը, Իր կամքի բացահայտումը և խոստացել է Սուրբ Հոգին նրանց, ովքեր կխնդրեն Իրենից, Ով կառաջնորդի նրանց դեպի ճշմարտություն, և Աստծո կամքը կատարել ցանկացող յուրաքանչյուր անկեղծ հոգի կճանաչի վարդապետությունը: YRPArm 118.3

Աշխարհը լիքն է կեղծ ուսմունքներով, և եթե մենք ինքներս վճռակա-նորեն չուսումնասիրենք Սուրբ Գիրքը, կընդունենք աշխարհի սխալները ճշմարտության տեղ, կյուրացնենք աշխարհի սովորությունները և կմոլորեցնենք մեր սեփական սրտերը: Աշխարհի վարդապետություններն ու սովորույթները հակասում են Աստծո ճշմարտությանը: Նրանք, ովքեր փորձում են աշխարհի ծառայությունից դառնալ դեպի Աստծո ծառայու-թյունը, աստվածային օգնության կարիք կունենան: Նրանք ստիպված կլինեն դարձնել իրենց դեմքն ինչպես կայծքար դեպի Սիոնը: Նրանք կզգան աշխարհի, մարմնի և սատանայի դիմադրությունը և ստիպված կլինեն դեմ գնալ աշխարհի հոգուն և ազդեցություններին: YRPArm 118.4

Այն ժամանակվանից ի վեր, երբ Աստծո Որդին դեմ ելավ մարդկության ամբարտավան նախապաշարմունքներին ու անհավատությանը, Հիսուսի կրոնի նկատմամբ աշխարհի դիրքորոշման փոփոխություն չի եղել: Քրիստոսի ծառաները ստիպված են հանդիպել միևնույն դիմադրության և նախատինքի հոգուն, և հետևաբար այլ բան չի մնում, քան ասել. «եկեք բանակի դուրսը գնանք Նրա մոտ, և Նրա նախատինքը մեզ վրա առնենք» (Եբրայեցիս 13.13): YRPArm 118.5

Հիսուսի առաքելությունն ի ցույց դրվեց համոզիչ հրաշքներով: Նրա ուսմունքը զարմացրեց մարդկանց: Դա դպիրների հակասական խժդժա-բանությունը չէր’ լի առեղծվածներով, ծանրացած անհեթեթ ձևականու-թյուններով և անիմաստ հարկադրանքներով, այլ ճշմարտության համա-կարգ էր, որը համապատասխանում էր սրտի պահանջմունքներին: Նրա ուսմունքը պարզ էր, հստակ և հասկանալի: Այն գործանական ճշմարտու-թյունները, որոնք Նա արտաբերում էր, համոզիչ ուժ ունեին և գրավում էին մարդկանց ուշադրությունը: Ռևյու ընդ Հերալդ, 1888թ. փետրվարի 7: 118 YRPArm 118.6